⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի մոտ ձախողված կադրը գործուղվել է խորհրդարան

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ արարողակարգի, արտաքին կապերի վարչության մասնագետները գործուղվում են ԱԳՆ-ից եւ ազատվելով՝ վերադառնում ԱԳՆ։ ԱԳՆ-ից ԱԺ է գործուղվել  Ալեքսանդր Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի նախկին պատասխանատուն։ 2019-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ նա ինչ-որ պայուսակ է փոխանցել Ալիեւի օգնականներից մեկին, հետո հերքեցին, թե պայուսակը վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին պետ Մանվել Ավետիսյանին է փոխանցել։

Բայց Մխիթարյանը Փաշինյանի մոտ 1 տարի էլ չաշխատեց` հունիսին նշանակվեց, ապրիլին ազատվեց, պաշտոնանկության տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մեկն Աննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի հանդիպման մասին արտահոսքն էր, մյուսը՝ 2019-ին, քառօրյայի տարելիցի ժամանակ վարչապետի այցը Եռաբլուր պատշաճ չկազմակերպելը, երբ կառավարության անդամները շարված չէին դիմավորել նրան։ Գուցե սրանով է պայմանավորված, որ նա միայն 3 ամսով է նշանակվել ԱԺ արարողակարգի պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ