⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի թեման դեռ չի փակվել

Մամուլի տեսություն

Չնայած Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թեւակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, եւ Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։

Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը եւս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաեւ սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը եւ ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը եւ հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարեւորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, եւ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ