«Ինտերը` Իտալիայի Սուպերգավաթակիր. Մխիթարյանի առաջին տիտղոսը միլանյան ակումբում
Սպորտ«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը, տիտղոսը վիճարկելով «Միլանի» հետ:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պատպան Ֆեդերիկո Դիմարկոն: 11 րոպե անց թիմի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Հանդիպման վերջակետը 77-րդ րոպեին դրեց աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ 3-0:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ առաջին տիտղոսը նվաճեց միլանյան ակումբում: 33-ամյա կիսապաշտպանը կարիերայի 5-րդ Սուպերգավաթը նվաճեց:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

