Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Նայեք հետ և տեսեք ինչ երկիր ենք ունեցել ու ի՞նչ ենք դարձել հիմա, բոլոր ոլորտներում. Միքայել Գրիգորյան

Զարկերակ
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքական դաշտի առողջ հատվածը երբևիցե չի մտածել, որ բանակցությունները սխալ ուղղով են գնում: Հակառակը, բոլորը վստահ էին որ ամենինչ ճիշտ հունով է գնում :Հիմա ինչ-որ խոզանման կենդանու կողմից կառավարվող ուղղակի գործիք հանդիսացող և հոսթինգային սերվերում անիմաստ տեղ զբաղացնող մի թափոն փորձում է կրկին ֆեյք նյուզ տարածել և ստապվորություն ստեղծել թե նախորդ իշխանությունը կյանքի չի կոչել այս կամ այն փաստաթուղթը: Կիվիկ եք, չիվիկ եք չգիտեմ ինչ եք, վերջին տաս օրը ձեր համար բենեֆիսային էին, մեկ ձեր արևին վրաերթի մասին սուտ նյութեք սարքում, մեկ պեռֆեկտ թիվիական զրնգուն վերնագրով հաղթական նյութ եք գցում, հիմա էլ «նախկինների» գրպանը ինչ որ չստորգրած փաստաթուղթ եք ուզում գցեք:
Հարգելի ընթերցող մի թույլ տուր քեզ խաբեն, այն էլ սենց էժան ձևի: Ճշմատրությունը հասկանալու համար շատ խորանալ պետք չէ, կարելի է ուղղակի հիշել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք Ազատ և Անկախ Արցախ, ուր ամեն մեկս կարող էինք մեկնել ըստ ՄԵՐ ցանկության, իսկ հիմա այդ ամենը չկա, չկա Արցախի 80 տոկոսը, չկա Շուշին, որը նիքոլի կողմից հռչակվեց դժբախտ և դժգույն քաղաք: Ի՞նչ փոխօգնության համաձայնագիր, ի՞նչ այլ փաստաթուղթ: Թշնամին ի լուր աշխարհի գոռում էր, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի Անկախությունը, դա անհերքելի ՓԱՍՏ է:
Առաջնորդվեք փաստերով հերիք է լուրջ վերլուծություններ անեք, ինչ-որ գաղտնի բաներ փնտրեք և այլն, մենք դրա ժամանակը ցավոք չունենք այս կապիտուլյանտի և նրա խունտայի շնորհիվ:
Հիշեք դավաճանը ասում էր ես ամենինչ սկսում եմ իմ սեփական կետից ես չեմ օգտագործելու Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը, այն ժառանգությունը, որն ի դեպ լավ թե վատ բայց հարաբերական խաղաղության ժամանակահատված էր մեր երկրի և մեր բոլոիս համար: Առաջնորդվեք սովորական ՓԱՍՏԵՐՈՎ այլ բան պետք չէ, սիրուն տերմիններ, լալահառաչ հայտարարություններ բոլորը անխտիր կարող են անել, նայեք հետ և տեսեք ինչ երկիր ենք ունեցել ու ի՞նչ ենք դարձել հիմա, բոլոր ոլորտներում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ