3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Բոլոր այն օրակարգերը, որոնցում չկա իշխանափոխության հարց, կեղծ են. Տիգրան Քոչարյան

Թեմա

Որոշակի հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր ուղեծրի մեջ են եւ, ցավոք, այդ ուղեծիրը պրոհայկական չեն: Այս կարծիքին է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով` ադրբեջանցիների կողմից փակված Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ իշխանությունների քայլերը իմիտացիոն բնույթ են կրում:

— Այն աշխատանքը, որ պետք է կատարվեր, այն զինանոցը, որն ունի Հայաստանը նույնիսկ այսքան թուլացած վիճակում եւ կարող է կիրառել, գործի չի դրվում: Ուղղակի իմիտացիա է. Ալիեւը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են` մենք գնում ենք խաղաղության դարաշրջան, թուրքերի հետ էլ ենք հաշտվելու: Ադրբեջանը փակել է միջանցքը, իսկ Հայաստանի վրայով բեռնատար ինքնաթիռներ են թռնում Նախիջեւանից Ադրբեջան: Սրանք չենք բխում Հայաստանի պետական շահերից: Հայաստանի Հանրապետության իշխանության նման վարքագիծը չի արտահայտում եւ չի պաշտպանում հայոց պետականության ու ազգային շահերը: Անտրամաբանական ինչ-որ այլ օրակարգ է աշխատում: Մի կողմից բողոքում ես, որ ճանապարհը փակ է, մյուս կողմից էլ քո ճանապարհը չես փակում` մինչեւ այսօր թույլ ես տալիս առանց սահմանագծման քո տարածքում գտնվեն ադրբեջանական երկու անցակետեր, թույլ ես տալիս, որ Շուռնուխ գյուղում անհասկանալի բնակիչներ լինեն, որոնք հանգիստ մատակարարում են ստանում: Չգիտես ինչո՞ւ, մենք չունենք էկոլոգներ, որ կարող են գնալ ու շրջափակել այդ անցակետերը: Փոխարեն մենք օգտագործենք Սփյուռքի կառույցների, Հայ դատի, Եկեղեցու հնարավորությունները` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, կատարվում է հակառակը: Ցեղասպանության թեմայով քննարկում է լինում, Հայ դատի գրասենյակները չեն հրավիրում, Սփյուռքի հարցերով գագաթաժողով է լինում, եկեղեցին չկա, երբ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Ադրբեջանի դեմ ակցիաներ է անում, նրա մուտքը Հայաստան արգելված է, Հայաստանի շահերից հանդես եկող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, ամեն ինչ արվում է, որ այդ մարդը նեղանա Հայաստանից ու լոբբիստական քայլեր չանի: Հետեւապես ստեղծված իրավիճակում բոլոր այն օրակարգերը, որոնցում չկա իշխանափոխության հարց, կեղծ են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ