3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ինչո՞ւ Բեր­ձո­րի մի­ջանց­քը չփակ­վեց 5-6 ա­միս ա­ռաջ. քաղաքագետը փակագծեր է բացում

Թեմա

Քա­ղա­քա­գետ ԲԵ­ՆԻ­Ա­ՄԻՆ ՄԱ­ԹԵ­ՎՈ­ՍՅԱ­ՆԻ պնդմամբ` Պրա­հա­յում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ «խմբագր­վել է» 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը: Նրա կար­ծի­քով` հենց դրա հետ է կապ­ված Բեր­ձո­րի մի­ջանց­քի հե­տա­գա շրջա­փա­կու­մը:

— Ին­չո՞ւ Բեր­ձո­րի մի­ջանց­քը չփակ­վեց 5-6 ա­միս ա­ռաջ, ո­րով­հե­տեւ այդ ժա­մա­նակ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը վե­րախմ­բագր­ված չէր: Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Պրա­հա­յում, վե­րա­հաս­տա­տեց Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նյա­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ձեռք­բեր­ված հա­մա­ձայ­նու­թյու­նը: Նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի մեջ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­յալ խոսք չկար, իսկ ե­թե վեր­լու­ծում ենք նախ­կի­նում ե­ղած բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ա­պա տես­նում ենք, որ միշտ մո­տե­ցու­մը ե­ղել է այն, թե ինչ կար­գա­վի­ճակ պետք է ու­նե­նա Բեր­ձո­րի մի­ջանց­քը, նույ­նը պետք է ու­նե­նա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: Երբ դու պայ­մա­նա­վոր­վում ես եւ ճա­նա­չում ես Ար­ցա­խը որ­պես Ադր­բե­ջա­նի մաս, դա նշա­նա­կում է, որ ե՛ւ Բեր­ձոր­ի մի­ջանց­քը, ե՛ւ տե­ղի հան­քե­րը, ե՛ւ ցան­կա­ցած այլ կա­ռույց, ո­րը գտնվում է Ար­ցա­խում, Ադր­բե­ջա­նինն է: Ուս­տի` տրա­մա­բա­նա­կան է, որ Ադր­բե­ջանն ա­նե­լու է այն, ինչ հի­մա տես­նում ենք: Նրանք օգ­տա­գոր­ծե­լու են բո­լոր գոր­ծիք­նե­րը, որ հաս­նեն ի­րենց նպա­տա­կին: Եր­կու օր ա­ռաջ կանգ­նած է­ինք Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թյան կազ­մա­լուծ­ման առ­ջեւ (նկա­տի ու­նի Ար­ցա­խի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հրա­ժա­րա­կա­նի եւ ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին շրջա­նառ­վող լու­րե­րը, - հե­ղի­նակ), ինչն ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհ­նե­րից մեկն է, ո­րով կա­րող է­ին ամ­րագր­վել Պրա­հա­յի բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Ցա­վոք, մե­զա­նում քննարկ­վում են տեխ­նի­կա­կան լու­ծում­ներ՝ նոր ճա­նա­պարհ սար­քել, օ­դա­յին մի­ջանցք բա­ցել, բայց ե­թե հար­ցը քա­ղա­քա­կան է, ա­պա դրա լու­ծու­մը եւս քա­ղա­քա­կան դաշ­տում է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ