Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Iravunk.com-ը դարձել է թշնամու՝ Ադրբեջանի հիմնական թիրախներից մեկը

Հասարակություն

«Իրավունք» թերթի կայքը Iravunk.com-ը դարձել է ադրբեջանական հաքերային հարձակումների  հիմնական թիրախներից մեկը: Թշնամական հաքերային խմբերը  թարգմանում են Iravunk.com-ի գրեթե բոլոր նյութերը, որոնք վերաբերում են Արցախին  կամ Ադրբեջանին եւ կազմակերպում են այդ նյութերի վրա հարձակումներ, նպատակ ունենալով վնասել  մեր կայքը: Ընդ որում, ադրբեջանական հաքերային խմբերը, որոնք գործում են այս ուղղությամբ մի քանիսն են: Անցած գիշեր մեր մասնագետները  կանխել են  ադրբեջանական շուրջ 130 հարձակում, սակայն  մի քանի  հաքերային հարձակում հասել են իրենց նպատակներին եւ նենգափոխել  կայքի որոշ նյութեր: Նպատակը հասկանալի է: Այս պայմաններում, երբ  Նիկոլը իր  ադրբեջանամետ թայֆայով  պրոպագանդում է թուրքամետություն եւ ադրբեջանասիրություն,  իսկ արեւմտյան  ազդեցության, ինչպես նաեւ ֆինանսավորման տակ գտնվող  որոշ հայկական կոչվող լրատվամիջոցներ  ՀՀ-ում իշխանությունը զավթած խմբակի հետ միասին քարոզում են հակառուսականություն, Iravunk.com-ը մնում է այն քիչ լրատվամիջոցներից մեկը, որը պաշտպանում է Արցախի  իրավունքները, բացահայտում է հակառուսական  աղմուկի պատվիրված եւ կեղծ լինելը, ակտիվորեն դուրս է գալիս դավաճանական  խունտայի ազգակործամ գործունեության դեմ: Հասկանալի է, որ այսպիսի դիրքորոշմամբ մեր լրատվամիջոցը շատ-շատերի համար աչքի փուշ է:

Բոլոր դեպքերում մեր մասնագետները անում են առավելագույնը, մեր կայքի վրա հարձակումները չեզոքացնելու համար: Մեր ընթերցողներից հայցում ենք ներողամտություն, որոշ նյութերի աղավաղված լինելու համար, ինչպես նաեւ ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Iravunk.com կայքի անձնակազմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ