«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր կին Խոյերը, ովքեր ամուսնացած են, լավ կանեն ուսումնասիրել հոգեբանությունը, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ամուսինների անհասկանալի քայլերի պատճառները:

ՑԼԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք: Անգամ եթե նա ամբողջությամբ անկեղծ է ձեզ հետ, միեւնույն է` դուք գիտեք միայն այն, ինչ նա ձեզ ասում է: Հաշվի առեք դա այսօր նրա հետ շփվելիս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր զգույշ եղեք: Յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք, տասն անգամ մտածեք` նախքան սիրելիին ինչ-որ բան ասելը: Այսօր ավելի լավ է լռել, քան ասել այնպիսի բան, որը վեճերի տեղիք կտա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա մտածել գործելուց առաջ: Ստիպված կլինեք ինքներդ կառավարել նրա գործողությունները եւ նրբանկատորեն ակնարկել, թե ինչն արժե ծանրութեթեւ անել: Միայն թե` աշխատեք շատ չճնշել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր առողջ կասկածամտությամբ վերաբերեք ձեր սիրելիին եւ այն ամենին, ինչ նա ասում է, հակառակ դեպքում` կարող եք ծիածանի հետեւից վազելով, հայտնվել բետոնից պատի առաջ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիից կլսեք այնպիսի մի բան, որը երբեւէ չէիք կարող սպասել նրանից: Նա ցույց կտա իրեն ձեզ միանգամայն այլ տեսանկյունից: Սա կարող է վախեցնել ձեզ եւ ստիպել զգուշավորություն դրսեւորել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար համատեղ բացահայտումների օր է: Դա կարող է լինել ցանկացած բան` քաղաքի նոր շրջանի, սուրճի նոր տեսակի կամ միմյանց հանդեպ նոր զգացմունքների բացահայտում:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե այն, ինչ ասում եք եւ անում, բացարձակ ճիշտ է, անգամ`200 տոկոսով, եւ նույնիսկ ձեր սիրելին չի կարող ձեզ հակառակում համոզել: Միգուցե արժե, այնուամենայնիվ, լսել նրան...

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր զգույշ եղեք ընտանի կենդանիների հետ, հատկապես` շների: Դրանք այսօր անկանխատեսելի են: Աշխատեք չբարկացնել ձեր չորքոտանի բարեկամներին, այլապես տհաճ միջադեպերից չեք խուսափի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ շատ դժվար կլինի արդարացի գտնվել ձեր սիրելիի նկատմամբ, սակայն, այնուամենայնիվ, դուք ստիպված եք, հակառակ դեպքում` դա կարող է խանգարել ձեր հարաբերություններին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեր բարոյական աջակցության կարիքը կունենա: Նրան պետք չեն լինի ձեր մխիթարական խոսքերը, հարցուփորձը եւ նմանատիպ այլ բաներ: Պարզապես եղեք նրա կողքին եւ ձեր պահվածքով հասկացրեք նրան, որ ձեզ համար նրա վիճակը միեւնույն չէ:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելիին կարելի է նախանձել, քանի որ դուք միշտ նրան հասկանում եք կես խոսքից եւ կես հայացքից: Նման փոխըմբռնման պետք է հաճախ ձգտել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ