3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Այստեղ զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ՀՀ-ին սատարման քայլ եմ դիտարկել. Աբրահամյան

Թեմա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանի իշխանություններին բնութագրող առաջնային հատկանիշներից մեկը անպատասխանատվությունն է, որն արտահայտվում է մի շարք ուղղություններով` սկսած հայ ժողովրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, վերջացրած Սահմանադրությամբ, օրենքներով:

— Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չի համարում: Ավելին` ըստ նրա` ՀԱՊԿ զորավարժությունները սպառնալիք կլինի ՀՀ-ի համար: Որքանով էր ճիշտ այդ զորավարժությունների չեղարկումը:

— Եթե առաջնորդվենք այդ մոտեցմամբ, ապա ՀՀ զինված ուժերը եւս որեւէ զորավարժություն, մարտունակության բարձրացման որեւէ միջոցառում պետք է չիրականացնի: Ի վերջո, մենք խոսում ենք ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մասին, եւ զորավարժությունների անցկացումն ինչպես այդ ձեւաչափով, այնպես էլ առհասարակ` առաջին հերթին ուղղված է զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, իսկ ՀԱՊԿ-ի պարագայում՝ ուղղված է նաեւ նրա կազմում զորքերի ներդաշնակեցմանը: ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այս տարի հենց ՀՀ-ում անցկացնել այդ զորավարժություններն ունեցել է քաղաքական նպատակ` պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով: Այն ես որպես ՀՀ-ին սատարման քայլ եմ դիտարկում: Իսկ Հայաստանի իշխանությունների որոշումը ինձ համար մեծ հաշվով ընկալելի չէ եւ չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ լինելը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ