Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Այդ ո՞ր ողորմելի ստահակի ձեռքն է գնացել ջնջել մեր հրաշք հերոսի պատկերը․ ՀՀ վաստակավոր արտիստ Մարզերում խորը ձմեռ է այլեւս. Տեսանյութ

Ռոզա Լինը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով բաճկոնով

Մշակութային

Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին՝ բեմ դուրս գալով «Դադարեցրեք շրջափակումը» եւ «Արցախ» գրություններով բաճկոնով: Այդպես երգչուհին փորձել է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մեկ ամսից ավելի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

Երգչուհին այս տարի միացել է հայտնի կատարողներին ու ելույթ ունեցել Լոս Անջելեսում տեղի ունեցած մեծ համերգին, որը բավական հետաքրքիր է անցել: Նախ կատարել է «Hallelujah»-ն, ապա «Choices»-ը, ապա ներկայացել որպես «Ռոզա Լին՝ Հայաստանից» ու պատմել հանդիսականներին, որ այդտեղ ելույթ ունենալն իր համար իսկական երազանք է:

Լինը նստել է դաշնամուրի մոտ ու ցուցադրել իր հմտությունները՝ կատարելով Դունկան Լոուրենսի հետ 2022-ին թողարկած «Would Do It Again» երգը: Երգչուհու կատարմամբ հնչել են նաեւ «Every Breath You Take»-ը, «Never Be Mine»-ը, որում կան «Տխուրն այն է, որ ես միշտ քոնն եմ լինելու, իսկ դու երբեք իմը չես լինի» լիրիկական տողերերը:

Իսկ Հայաստանի դրոշը շատ բարձր Լինը պահել է իր վերջին ելույթի ժամանակ:

https://bravo.am/news/77096

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ