Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութին Չհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղել Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարություն Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Սիրո եւ վշտի արիաները Գեւորգ Հակոբյանի մատուցմամբ

Մշակութային

Աշխարհահռչակ «Դելոս» ստուդիան մեր ժամանակների լավագույն բարիտոններից մեկի՝ Գեւորգ Հակոբյանի մասնակցությամբ նոր ալբոմ է թողարկել։ Նշանավոր երաժշտական քննադատ Ռաֆայել դե Աչայի բնորոշմամբ՝ Գեւորգ Հակոբյանը ծագող աստղ է միջազգային օպերային ասպարեզում, ում խորը, հնչեղ ձայնը դրամատիզմ եւ վառ գույներ է հաղորդում այս ալբոմի յուրաքանչյուր արիայի միջոցով։

«Գեւորգ Հակոբյանի ձայնն իսկական դրամատիկ ձայն է, ժայռի պես ամուր։ Այս ալբոմում ներառված Պուչչինիի եւ Վերդիի ստեղծագործությունները բացառիկ մատուցմամբ են ներկայացվում Գեւորգ Հակոբյանի կողմից։ Ռախմանինովի «Ալեկո» օպերայից նշանավոր արիան Գ․Հակոբյանը ներկայացնում է համարձակ ու պաթոսով»-, նշում է իր խոսքում Ռաֆայել դե Աչան։

«Դելոսի» ձայնագրությունը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ արձագանք է գտել, քանի որ նշանավոր օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը ի թիվս աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունների՝ ներկայացրել է նաեւ հայ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ» օպերաներից հատվածներ, ինչպես նաեւ «Արշակ Բ» օպերայից նշանավոր հատվածներ՝ նորովի մատուցելով հայկական օպերային արվեստի լավագույն ստեղծագործությունները։

Աշխարհահռչակ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը եւ Ջոն Ֆիշերն են Գեւորգ Հակոբյանի կատարմամբ «Դելոսի» ձայնագրության դիրիժորները։ Նրանց ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը հիանալիորեն է ներկայանում։ Կոնստանտին Օրբելյանի եւ Գեւորգ Հակոբյանի համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի եւ մշտապես արժանացել է համաշխարհային նշանավոր արվեստաբանների բարձր գնահատականին։

Ռաֆայել դե Աչան եզրափակելով իր խոսքը՝ գրում է․ «Գեւորգ Հակոբյանը մեծ արտիստ է եւ արժանի է ներկայանալու աշխարհի նշանավոր օպերային թատրոններում»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակինԱրդյունքը նույն 0-ն է, անփույթ, անգրագետն´ր. Սոֆյա Հովսեփյան ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութինՉհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղելՈւկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարությունՌուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված