3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը. Արմեն Աշոտյան

Ներքաղաքական
Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնացող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից։
Հեռու մնալով Նիկոլի ծրագրերը այս փուլում խոչընդոտող կոնկրետ անձերից՝ ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը.
1. Բավարարվում են Ալիեւի պահանջները։
2. Ադրբեջանը որպես «խրախուսանք» բացում է Լաչինի միջանցքը։
3. Նիկոլն ու Արայիկը մեդիագործիքներով ներկայացվում են «փրկիչներ»։
4. Արցախին մտցնում են Նիկոլի բանակցված փաթեթով Բաքվի տակ։
5. Ռուսաստանը էլ ավելի ցավոտ ռեպուտացիոն հարված է ստանում։
6. Արցախը հայաթափվում է ու պրծնում…
Հատուկ որոշ շրջանակների համար.
Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռաստիճան հակահայ դավադրությանը։
Իսկ Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռուբենով։
Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը։
Ի՞նչ ենք հակադրելու ազգային դավաճանության այս նոր արարին մենք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ