Նոր աղետի շեմին ենք, իշխանությունը կանաչ լույս է վառում Բաքվի հերթական ագրեսիայի առջեւ․Որ ուղղություններն է թիրախավորել թշնամին
Ներքաղաքական
Հայ-ադրբեջանական նոր պատերազմի մասին շատերն են խոսում, իսկ թշնամական կողմերի ձեռք բերած նոր սպառազինությունները, ռազմատենչ հայտարարություններն ավելի են մոտեցնում կասկածները նոր պատերազմի հավանականության վերաբերյալ: Որքանո՞վ է ռեալ լայնամաշտաբ էսկալացիայի վտանգը այս փուլում, հատկապես, որ ուղղություններն է թիրախավորել թշնամին հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, ով փաստեց վերը նշյալը առաջ քաշելով հետեւյալ հիմնավորումները․
-Ադրբեջանական նոր ագրեսիան միանգամայն հավանական է, ավելին ասեմ՝ մենք նոր աղետի շեմին ենք։ Եվ ինչն է հատկանաշական․ թեպետ նիկոլական շրջանակը ընդունում է, որ նոր ռազմական բախման հաանականությունը շատ մեծ է , բայց այնուհանդերձ հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում անցկացնելուց։ Ինչը, այդ նոր աղետը կանխելուն ուղղված քայլ է, որ դաշնակից ՌԴ-ն հասկանում է, եւ շատ կարեւոր քայլ է Բերձորի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ։ Քանի որ զորավարժությունները ուժի ցուցադրությունից զատ ունեն շատ լուրջ ռազմաքաղաքական ենթատեքստ, ուժը ճիշտ ժամանակին կիրառելու վճռականության ցուցադրությունը։ Ինչը միանգամայն, հավանական էր դարձնում Բերձոր ապաշրջափակում հնարավոր դառնա առանց ռազմական բախման։ ՀԱՊԿ զորավարժությունները ունեին նաեւ շատ կարեւոր մեկ այլ նշանակություն, այն է՝ ուժեր եւ միջոցներ ՀՀ բերելը։ Այսինքն ՌԴ-ն իր համար այս վճռորոշ պահին, երբ անգամ մեկ արկը կարող է էական լինել ուկրաինական ճակատում, այնուհանդերձ պատրաստ էր ուժեր եւ միջոցներ բերել այստեղ զորավարժությունների միջոցով, որը միանշանակ կկանխեր ադրբեջանա-բրիտանական նախապատրաստվող ագրեսիան։ ՀՀ իշխանություններ, սակայն, հրաժարվելով ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից ուղղակիորեն ճանապարհ է հարթում Ադրբեջանի հերթական հաղթանակը նոր ագրեսիայի դեպքում։ Այլ կերպ ասած օրվա իշխանությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար Բաքվի առջեւ։
-Պարոն Ջամալյան, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ՌԴ ռազմական ներկայությունը անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար։
-Նա հենց այդ նպատակով էլ բերվել է իշխանության, որպեսզի ի վերջո կտրի ՀՀ-ն ՌԴ-ից եւ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ն ինչ կորուստներ կունենա ՌԴ-ի հետ օրգանական կապը կտրելու արդյունքում, նա ջանք չի խնայում բացառել, չեզոքացնել ՌԴ ներկայությունը ՀՀ-ում։ Ինքը հետեւողականորեն գնում է այդ ճանապարհով, ո՛չ իր, ո՛չ իր շուրջը հավաքվածների համար էական չէ, որ այդ ճանապարհին մենք կկորցնենք Արցախը, Սյունիքը, իրենց համար գերխնդիրը ՌԴ-ին ՀՀ-ից ամեն գնով չեզոքացնելն է։ Ըստ էության այս իշխանությունը ՀՀ-ն վերածել է բրիտանական գաղութի։ Սա հասկանալով մենք պետք է մոբիլիզացնենք հասարակության այն սթափ հատվածը, որի համար նախեւառաջ առաջնայինը հայկական շահն է։ Իսկ հայկական շահը այսօր ստրատեգիական հեռահարությամբ համընկնում է դաշնակից ՌԴ-ւի եւ բարեկամ Իրանի շահին։ Միայն այս երկու երկրներն են շահագրգռված, որ ՀՀ-ն լինի ինքնուրույն սուբյեկտ, ոչ թե ռուսական գաղութ, ինչպես դա փորձում են ներկայացնել հակառուսական ուժերը։ Եվ հիմա ձեւավորվող ՌԴ-Իրան անվտանգային համակարգում մենք կարող ենք ունենալ արժանի տեղ, իսկ արժանի տեղը նշանակու է ունենալ հայապատկան Արցախ իր մեծ սահմաններով, եւ Հայաստանը, որպես սուբյեկտ իր լսելի խոսքը ունենա արտաքին քաղաքական զարգացումներում։ Հենց այդ վստահությունն է, որ ինձ ստիպում է հստակորեն ասել, որ մենք առանց հայ-ռուսական դաշինքի սերտացման Հայաստան երկիրը չունի պատմական հեռանկար։
Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք ռուսական շահը պաշտպանում, օգտվելով առիթից պատասխանեմ ՝ ես պաշտպանում եմ հայկական շահը, իմ պատկերացրած Հայաստանը՝ Արցախով, Սյունիքով, Նախիջեւանով, պահելը հնարավոր է միայն հայ-ռուսական դաշինքի եւ Իրանի հետ ջերմ, բարեկամական հարաբերությունների հաստատումով։ Իսկ հավաքական Արեւմուտքից մենք որեւէ ակնկալիք չպետք է ունենանք, որովհետեւ հավաքական արեւմուտքին ՀՀ-ն հետաքրքրում միայն հակառուսական տրամադրությունների տարածումը ՀՀ-ում, եւ ռուսական գործոնի բացառումը եւ ներկայացվածությունը ՀՀ-ում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ