3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Անհեթեթ ու դաժան են դիմանալու կոչերը. Մետաքսե Հակոբյան

Թեմա

«44 օր ոչ մի «պատերազմական» կադր չֆիքսեցի, բայց պատերազմը «գրկեց» մարմինս, պարուրեց հոգիս ու տնավորվեց սրտումս: Հիմա էլ փակված խանութների դռներից, դատարկ փողոցներից այն կողմ փնտրում եմ կյանքը. ու կյանքը կա... Այն Արցախում ամենուր է... այն միայն Արցախում է... Այստեղ տղաները ականջօղ չեն կրում, սափրած գլուխներով աղջիկներ չկան, այստեղ ամեն բան մաքրամաքուր, զուլալ հայկական է... Արցախում «մեկնարկեց»շրջափակման 2-րդ ամիսը: Անհեթեթ ու դաժան են դիմանալու կոչերը, քանզի դիմանալ, որ անչափահաս զավակդ քեզնից հեռո՜ւ է ու ինչքան էլ ձգվում ես չես կարողանում գրկել ու ծնունդը շնորհավորել, դիմանալ, երբ փոքրիկդ քեզնից ամենահասարակ բանն է ուզում, բայց դու հայացքդ ես փախցնում... Մենք չենք դիմանում, քանզի դիմանալ, նշանակում է համակերպվել, թուլանալ... Մենք համբերում ենք, քանզի դա պայքար է... Համբերությամբ պայքարողը հաջողում է... Համբերությամբ պայքարողն ապրում է...», - գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ