3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Դե տարեք դատեք ձեզ` հենց ձեր գրած օրենքով. Էդգար Ղազարյան

Թեմա

Ըստ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` մարդկության պատմության մեջ չի եղել, որ պետության ղեկավարը հայտարարի, թե իր պետության երաշխավորը մեկ այլ պետություն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

— Այս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի ու ներկայացրել Ազգային ժողով, որ ով խոսի ինքնիշխանության դեմ,  պետք է դատվի: Դե տարեք դատեք ձեզ` հենց ձեր գրած օրենքով, որովհետեւ մեր անվտանգությունն ապահովելը ինքնիշխան պետության կարեւորագույն գործառույթներից եւ սկզբունքներից մեկն է: Այսինքն` պետության գլխավոր գործառույթը իր ինքնիշխանության ապահովումն է: ՀՀ Սահմանադրության մեջ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ռուսաստանն է երաշխավորում, այլ գրված է, որ ՀՀ անվտանգությունը, սահմանների ապահովությունը երաշխավորում են ՀՀ զինված ուժերը, որոնք ենթարկվում են կառավարությանը: Իսկ եթե դու քո հիմնական ֆունկցիան չես կատարում, ինչպե՞ս ես պատկերացնում, որ մի այլ պետություն պետք է լինի քո անվտանգության երաշխավորը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ