3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստանը ՀԱԿՊ-ԻՑ դուրս կգա՞. մեկնաբանում է ռազմական փորձագետը

Թեմա

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը Հայաստանում չեղարկելու մասին, լայն տարածում գտան փորձագիտական կարծիքներ, թե վերջինիս հաջորդ քայլը լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրսբերումը: Թե որքանով այն կարող է իրատեսական լինել, «Իրավունքը» պարզեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՑ:

— Իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիվ մեկ քաղաքական ամբիոնից էլ բազմիցս այդ թեմայով ելույթներ ունեցել են: Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը նման մտադրություններ չունի: Ամեն դեպքում, մենք հիշում ենք, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը ռուսական կողմը սադրիչ որակեց: Եվ այստեղ լուրջ աշխատելու տեղ ունենք, որովհետեւ ստացվում է, որ երկրի Սահմանադրությամբ 4-5-րդ մարդու հայտարարությունը մեր դաշնակիցները որակում են սադրիչ: Այսինքն` չունենք այն դիվանագիտական օղակները, որոնցով հարցերը լուծենք, եւ այդպես հրապարակային  «փոխհրաձգություն» է տեղի ունենում, որը, բնականաբար, իր ազդեցությունն ունենում է նաեւ հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա: Պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել, ոչ թե հրապարակային  ինչ-որ հայտարարություններ անել, որոնք մեծ հաշվով օգուտ չեն տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ