Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ալիեւի սպառնալիքներն ու Նիկոլի «խորհուրդները» Արցախի վրա այդպես էլ չեն ազդում

Միջազգային

Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տը հա­զիվ սկսած, Նի­կո­լը կրկին սկսեց խո­սել Ար­ցա­խի մա­սին: Թե ինչ էր խո­սում, դա դեռ մի կողմ թող­նենք, նախ կենտ­րո­նա­նա­լով մեկ պարզ հար­ցի վրա՝ իսկ նա ի՞նչ գործ ու­նի Ար­ցա­խի հետ, որ հե­րիք չէ՝ խո­սում է, դեռ մի բան էլ փոր­ձում է ուղ­ղու­թյուն­ներ ցույց տալ ար­ցախ­ցի­նե­րին:

ՊԻ­ՂԱ­ՏՈ­ՍԱ­ԿԱՆ ՍԽՈ­ԼԱՍ­ՏԻ­ԿԱ­ՅԻ Ա­ՌԱՆՁ­ՆԱ­ՀԱՏ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ

Հի­շեց­նենք, իր վեր­ջին ա­սու­լի­սում Նի­կո­լը եւս մեկ ան­գամ բա­ցա­հայտ հրա­ժար­վեց Ար­ցա­խից, ինչ­պես նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի խնդրից: Ի­մաս­տը մո­տա­վո­րա­պես սա էր՝ Ար­ցախն Ադր­բե­ջան է եւ վերջ, նա­եւ, որ ռուս­նե­րը ստանձ­նել են Լա­չի­նի մի­ջանց­քի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, թող նրանք էլ հար­ցը լու­ծեն, Հա­յաս­տա­նը ոչ մի պար­տա­վո­րու­թյուն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով չու­նի: Սխալ էր ա­սում, ճիշտ էր ա­սում, ին­չու էր ա­սում, այս մա­սին չէ խոս­քը: Այլ այն փաս­տի, որ բա­ցա­հայ­տո­րեն Պի­ղա­տո­սի կեր­պար ստանձ­նե­լով, Նի­կո­լը պար­տա­վոր էր «ձեռ­քե­րը լվալ» եւ այ­լեւս քի­թը չխո­թել Ար­ցա­խի գոր­ծե­րի մեջ:

 Բայց չէ, նո­րից ո­րո­շեց խո­սել, ու դա հե­րիք չէ, նա­եւ սկսեց խոր­հուրդ­ներ տալ Ար­ցա­խին, թե՝ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի եւ իշ­խա­նու­թյան ար­ձա­գան­քը պետք է լի­նի ա­սի­մետ­րիկ»: Թե դրա տակ ինչ է հաս­կա­նում, բա­ցատ­րեց՝ «Առա­ջին հեր­թին պետք է խու­սա­փել ի­րադ­րու­թյունն էլ ա­վե­լի փա­կու­ղա­յին դարձ­նող քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից», «Ադրբե­ջա­նի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մեջ պետք է սկսվի քա­ղա­քա­կան խո­սակ­ցու­թյուն, եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մեր գոր­ծըն­կեր­նե­րը պետք է հնա­րա­վո­րու­թյուն չտան, որ ո­րե­ւէ մե­կը նրանց մե­ղադ­րի կա­ռու­ցո­ղա­կան խո­սակ­ցու­թյու­նը խա­փա­նե­լու մեջ կամ նման խո­սակ­ցու­թյունն անհ­նար դարձ­նե­լու մեջ» եւ այլն: Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում՝ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը վեր­ջին ա­սու­լի­սյան շո­ո­ւից հե­տո է­լի հի­շեց ար­ցախ­ցի­նե­րի մա­սին ու սկսեց խոր­հուրդ­ներ տալ:

Ի­հար­կե, այս­տեղ նախ պետք է մեկ այլ հարց տալ՝ իսկ քա­նի՞ կո­պե­կի ար­ժեք ու­նեն նի­կո­լյան խոր­հուրդ­նե­րը, երբ նույն ա­սու­լի­սում, ըստ է­ու­թյան, իր իսկ բե­րա­նով հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տեց, որ քա­ղա­քա­կան հե­ռա­տե­սու­թյան հար­ցում նրա գնա­հա­տա­կան­նե­րը ոչ թե նույ­նիսկ զրո­յա­կան մա­կար­դա­կի վրա են, այլ՝ կոր­ծա­նա­րար: Օ­րի­նակ, երբ խոս­տո­վա­նում է, որ ժա­մա­նա­կին կա­րող էր ստո­րագ­րել «5+2» սցե­նա­րը, որն ան­հա­մե­մատ ա­վե­լի ձեռն­տու էր Հա­յաս­տա­նին, բայց չի ստո­րագ­րել ու դրա­նից հե­տո խո­սում է «հա­յի հե­տին խել­քից», այն է՝ չստո­րագ­րե­լը սխալ էր, էլ ինչ­պե՞ս կա­րող ես ինչ-որ մե­կին ինչ-որ խոր­հուրդ տալ: Ա­վե­լին, նույն այդ ա­սու­լի­սում ա­րեց հայ­տա­րա­րու­թյու­ններ, ո­րի ար­դյունքում Հա­յաս­տա­նի մի­ակ դաշ­նա­կի­ցը կա­րող է Արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խոս­նա­կի մա­կար­դա­կով ա­սել, թե՝ «Դժվար է գնա­հա­տել հայ­կա­կան կող­մի դիր­քո­րո­շու­մը, երբ նույն հար­ցի շուրջ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը է­ա­պես տար­բեր­վում են: Նշված ա­սու­լի­սի ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը խո­սել է ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լու մտադ­րու­թյան մա­սին, եւ մի­ա­ժա­մա­նակ հա­կա­մար­տու­թյան՝ Ա­րեւ­մուտ­քի կող­մից ներ­կա­յաց­վող ինչ-որ «հա­մա­պար­փակ լուծ­ման» նա­խա­պատ­վու­թյան մա­սին...»: Ու մի­ա­ժա­մա­նակ նա­եւ հի­շեց­նե­լով վեր­ջին նման հա­կա­սա­կան ա­րարք­նե­րը, այդ թվում, թե այդ Նի­կոլն է, որ ըն­դու­նել է Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, ո­րը են­թադ­րում է Ար­ցախը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չել, նա­եւ. «Կու­զե­նա­յի նա­եւ հի­շեց­նել, որ 2022 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 23-ին Մոսկ­վա­յում նա­խա­տես­ված էր Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ: Բայց Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյունն էր, որ վեր­ջին պա­հին չե­ղյալ հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նի այ­ցը: Դա թույլ չտվեց քննար­կել ոչ մի­այն խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը, այ­լեւ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն առնչ­վող հրա­տապ այլ հար­ցեր, այդ թվում՝ Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը...»: Մի խոսքով, որ. «Սխո­լաս­տի­կա­յով զբաղ­վե­լու փո­խա­րեն անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել հա­մա­տեղ աշ­խա­տան­քը: Հայ-ադրբե­ջա­նա­կան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար հար­թակ տրա­մադ­րե­լու ռու­սա­կան ա­ռա­ջար­կը մնում է ու­ժի մեջ»: Եվ սա այն բա­նից հե­տո, երբ նույն Նի­կո­լը պնդում է, թե՝ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյու­ններն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կում են. բարձր մա­կար­դա­կի պա­րա­գա­յում ոչ մի ԱԳՆ խոս­նակ չէր կա­րող ի­րեն թույլ տալ՝ դաշ­նա­կից երկ­րի ղե­կա­վա­րին մե­ղադ­րել «սխո­լաս­տի­կա­յով զբաղ­վե­լու» մեջ: Ու այս­քա­նից հե­տո Նի­կո­լը դեռ փոր­ձում է խոր­հուրդ­նե՞ր տալ...

Չնա­յած, հե­տաքր­քիր է նա­եւ, թե ՌԴ ԱԳՆ-ն, ի դեմս Զա­խա­րո­վա­յի, սպառ­նո՞ւմ էր, թե՞ մի­այն խոր­հուրդ տա­լիս:

ԻՆ­ՉՈ՞Ւ ՆԻ­ԿՈ­ԼԸ Ո­ՐՈ­ՇԵՑ «ԽՈՐ­ՀՈՒՐԴ ՏԱԼ»

Լավ, այս ա­մե­նը մի կողմ թող­նենք՝ հաս­նել­ով բուն հար­ցին՝ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կոլն իր պի­ղա­տո­սու­թյու­նից հե­տո սկսեց նո­րից խոր­հուրդ­ներ տալ: Այս­տեղ, թե­րեւս, պետք է նկա­տել, որ Նի­կո­լի ա­սու­լի­սից հե­տո շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վեց Ռու­բեն Վար­դա­նյա­նի հա­ր­ցազ­րույց-ելույ­թը, ո­րը կա­րե­լի է նա­եւ Նի­կո­լի ա­սած­նե­րի պա­տաս­խա­նը հա­մա­րել: Նախ, խա­ղա­ղա­պահ­նե­րին ուղղ­ված նի­կո­լյան մե­ղադ­րանք­նե­րի փո­խա­րեն, Վար­դա­նյանն այս­պես գնա­հա­տեց փաս­տը, թե ին­չու է մի­ջանց­քը դեռ փակ մնում. «Պատ­ճառ­նե­րից մեկն այն է, որ սո­վո­րա­բար խա­ղա­ղա­պահ­նե­րի թի­վը շատ սահ­մա­նա­փակ է: Նրանք ի­րա­վունք չու­նեն օգ­տա­գոր­ծե­լու ի­րենց զեն­քը: Բա­ցի այդ, նրանք սո­վո­րա­բար փոր­ձում են խու­սա­փել բա­խում­նե­րից, իսկ երբ բա­խում է տե­ղի ու­նե­նում, նրանք ո­րե­ւէ գոր­ծո­ղու­թյուն ձեռ­նար­կե­լու հա­մար սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն.... Իսկ հաղ­թա­հա­րել շրջա­փա­կումն ա­ռանց ու­ժի, հեշտ չէ»:

Էլ ա­վե­լի է­ա­կան էր մյուս միտ­քը, ո­րը պետք է ոչ թե մի­այն Նի­կո­լի ե­լույ­թի, այլ մի­ջանց­քը փա­կե­լուն ար­ցա­խա­հա­յու­թյան ար­ձա­գան­քը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գի­րը հա­մա­րել. «Դեկ­տեմ­բե­րի 25-ին մեծ հան­րա­հա­վաք ու­նե­ցանք, 50 000-ից ա­վե­լի մարդ էր հա­վաք­վել: Մի­աս­նա­կան ո­րո­շում կա­յաց­վեց. չնա­յած բո­լոր դժվա­րու­թյուն­նե­րին ու մեզ հա­մար ստեղծ­ված բո­լոր վտանգ­նե­րին, սա մեր հայ­րե­նիքն է: Կմեռ­նենք, բայց մեր հայ­րե­նի­քում կմնանք: Ադր­բե­ջա­նը կանգ­նած է բարդ ընտ­րու­թյան ա­ռաջ. նրանք պետք է սպա­նեն 120 000 մար­դու, այդ թվում՝ 30 000 ե­րե­խա­նե­րի: Ադր­բե­ջա­նը շատ թանկ է վճա­րե­լու այս ա­մե­նի հա­մար, ոչ մի­այն սե­փա­կան զին­վոր­նե­րի կյան­քով, այլ նա­եւ նրա հա­մար, որ աշ­խար­հը չի ըն­դու­նե­լու այս­պի­սի ա­րար­քը: Ին­չե­ւէ, մենք մեր ո­րո­շումն ար­դեն կա­յաց­րել ենք, մենք մեր տնե­րից չենք հե­ռա­նա­լու»:

Կարճ ա­սած, Ա­լի­եւն ինչ ու­զում է, թող ա­նի: Ու­զում է ճա­նա­պարհ փա­կի, նոր պա­տե­րազմ սկսի, իր ո­րո­շե­լիքն է, Ար­ցախն իր ո­րո­շու­մը չի փո­խե­լու: Ու հենց սա է, որ փա­կու­ղա­յին վի­ճա­կի է տա­նում Ա­լի­ե­ւին: Նոր պա­տե­րազմ սկսե­լով, բա­ցի 120 000 մարդ սպա­նե­լու տարբ­ե­րա­կից, նա­եւ ռուս­նե­րի հետ բախ­վե­լու խնդի­րը կա: Չսկսե­լով, չպետք է հույս ու­նե­նա, որ շրջա­փա­կումն ինչ-որ բան կփո­խի: Նվա­զա­գույն սնունդ Ար­ցախն իր հա­մար կա­րող է ա­պա­հո­վել, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում փայտ վա­ռե­լով էլ յո­լա կգնան, գա­րունն էլ հե­ռու չէ: Այ­սինքն, լոն­դո­նյան սցե­նա­րը, թե այդ­պի­սով կա­րող են ար­ցա­խա­հա­յու­թյա­նը պար­տադ­րել՝ ըն­դու­նել Ա­լի­ե­ւի իշ­խա­նու­թյու­նը, ո­րից հե­տո ռուս­նե­րին կհե­ռաց­նեն, ակն­հայ­տո­րեն չի աշ­խա­տում:

Ու ա­հա այդ պա­հին էլ Նի­կո­լը սկսում է խո­սել ինչ-որ «կա­ռու­ցո­ղա­կան խո­սակ­ցու­թյուն­նե­րի», դրանք չխա­փա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան եւ նման այլ աբ­սուր­դա­յին բա­նե­րից, թե չթող­նեք, որ «որե­ւէ մե­կը ձեզ մե­ղադ­րի կա­ռու­ցո­ղա­կան խո­սակ­ցու­թյու­նը խա­փա­նե­լու մեջ կամ նման խո­սակ­ցու­թյունն անհ­նար դարձ­նե­լու մեջ»: Ու ի՞նչ խո­սակ­ցու­թյան մա­սին է նա ակ­նար­կում, երբ Ա­լի­ե­ւը սպառ­նում է ոչ մի­այն Ար­ցա­խը գրա­վել, այլ նա­եւ Հա­յաս­տա­նը, եւ թքած ու­նի ա­մեն մի բա­նակ­ցու­թյան վրա: Այ­սինքն, Նի­կո­լը, ըստ է­ու­թյան, ա­ռա­ջար­կում է, թե՝ ծնկեք ա­զե­րի­նե­րի ա­ռաջ, որ ձեզ չսպա­նե՞ն, այ­սինքն, այն նույն «քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւնը» կի­րա­ռեն, ո­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը հա­սավ այս խղճուկ վի­ճա­կին՝ կանգնե­լով ան­դուն­դի շե­մին: Բայց չէ՞ որ այդ ա­ռա­ջար­կը ե­րեք մար­դու է ձեռն­տու՝ Ա­լի­եւ-Էրդո­ղան «սի­ա­մա­կան եր­կվո­րյակ­նե­րին» ու մեկ էլ Էր­դո­ղա­նի լա­վա­գույն ըն­կեր­նե­րից մեկ­ին՝ MI 6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րին:

Չնա­յած, թե­րեւս Նի­կո­լը հաս­կա­նում է, որ հա­զիվ թե իր խոր­հուրդ­նե­րին Ար­ցա­խում ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, եւ ե­րեկ փոր­ձում էր նա­եւ վա­խեց­նել. «Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կու­մը սադ­րանք է, ո­րի վերջ­նակ­ան նպա­տա­կը նոր ռազ­մա­կան էս­կա­լա­ցի­ան է, եւ չպետք է ի­րա­կա­նաց­նել քայ­լե­ր, որ ցան­կա­լի են ռազ­մա­կան էս­կա­լա­ցի­ա­յի սցե­նա­րը մշա­կող­նե­րի հա­մար: Այս սադ­րան­քի եւ էս­կա­լա­ցի­ա­յի նպա­տակ­նե­րից մե­կը Բաք­վի եւ Ստե­փա­նա­կեր­տի մի­ջեւ քա­ղա­քա­կան եւ պաշ­տո­նա­կան խո­սակ­ցու­թյան ակն­հայտ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը քո­ղար­կելն է ու օ­րա­կար­գից դուրս մղե­լը»:

Իսկ մի­գու­ցե նա­եւ կբա­ցատ­րի՞, թե ում է հա­մա­րում «ռազ­մա­կան էս­կա­լա­ցի­ա­յի սցե­նա­րը մշա­կող­ներ»: Նկա­տի ու­նի Ա­լի­ե­ւի՞ն: Այդ դեպ­քում էլ ի՞նչ «Բաք­վի եւ Ստե­փա­նա­կեր­տի մի­ջեւ» երկ­խո­սու­թյան մա­սին է ա­սում, երբ «երկխո­սող» կող­մե­րից մե­կը պա­տե­րազ­մի է պատ­րաստ: Թե՞ ռուս­նե­րին նկա­տի ու­նի, ո­րը, ի­հար­կե, ոչ մի «Բաք­վի եւ Ստե­փա­նա­կեր­տի մի­ջեւ երկ­խո­սու­թյուն» թույլ չի տա, քա­նի որ դրա ար­դյուն­քը մի­ան­շա­նակ դառ­նա­լու է Ար­ցա­խի ան­կու­մը. 2020թ.-ին ռուս­նե­րը նրա հա­մար Ար­ցա­խը չպա­հե­ցին, որ­պես հայ­կա­կան մի­ա­վոր, որ հի­մա «սկու­տե­ղի վրա» Ա­լի­ե­ւին մա­տու­ցե­ին:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Մյուս կող­մից, նոր պա­տե­րազ­մով վա­խեց­նելն էլ տե­ղին չէ: Ռուս­նե­րից զատ, կա նա­եւ Ի­րա­նի գոր­ծո­նը, եւ այս եր­կու թե­ւերն ակն­հայ­տո­րեն սկսել են հա­մա­տեղ գոր­ծել: Օ­րի­նակ­նե­րից մե­կը նա­խօ­րե­ին կա­յա­ցած Պու­տի­ն- Ռայ­ի­սի­ հե­ռա­խո­սազ­րույցն է, ո­րի ժա­մա­նակ. «Նա­խա­գահ­նե­րը կողմ են ար­տա­հայտ­վել է­ներ­գե­տի­կա­յի, տրանս­պոր­տի եւ լո­գիս­տի­կա­յի ո­լորտ­նե­րում փոխ­շա­հա­վետ նա­խագ­ծե­րի հե­տե­ւո­ղա­կան ի­րա­կա­նաց­մա­նը»: Իսկ ի­րա­նա­կան «Mehr» գոր­ծա­կա­լու­թյունն էլ մատ­նան­շել է, «հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եւ հա­մա­կարգ­ման մի­ջո­ցով կա­րող են լուծ­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րը, այդ թվում՝ Կով­կա­սի եւ Սի­րի­ա­յի»: Եվ­ դա տրա­մա­բա­նա­կան է՝ ե­թե Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պատ­րաստ­վում են կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանցք տա­նել, պետք է նա­եւ բա­ցա­ռեն առ­կա ստա­տուս-քվո­յի փո­փո­խու­թյու­նը, ո­րի պա­րա­գա­յում այս տա­րա­ծաշր­ջա­նում կա­րող են թուրք-ՆԱ­ՏՕ-ական զոր­քեր հայտն­վել:

Ու երբ այս ի­րա­վի­ճա­կում ար­ցախ­ցի­նե­րին այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում ստի­պել կամ հա­մո­զել՝ թուր­քի ա­ռաջ ծնկի գալ, ա­նի­մաստ է դառնում MI 6-ի շե­ֆի Հա­յաս­տան գա­լը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված