Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ

Չեխահայ կարատեիստ Ալեքսանդր Մազմանովը նվաճել է Չեխիայի ազգային առաջնության Ոսկե մեդալը

Սպորտ

20-ամյա չեխահայ կարատեիստ Ալեքսանդր Մազմանովը բարձր է պահում Հայաստանի պատիվը։ Ապրելով եւ գործունեությունը ծավալելով արտասահմանում՝ իր բոլոր հաղթանակները եւ նվաճումները միշտ նվիրում է հայրենիքին եւ բարձրացնում հայկական դրոշը։ 2022թ. հոկտեմբերի 8-ին չեխական Կրոմերիժ քաղաքում մասնակցել է կարատեի Չեխիայի ազգային գավաթի առաջնությանը եւ հաղթանակ է գրանցել՝ նվաճելով առաջին տեղը եւ արժանանալով Ոսկե մեդալի եւ պատվոգրի։ Ինչպես միշտ, նա հաղթանակից հետո ֆեյսբուքյան էջում գրել է.«Ես իմ ամեն հաղթանակը նվիրում եմ Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին,իմ զինվորներին,հերոսներին և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։Պինդ մնացեք Հայեր ջա՛ն»։
Դեռեւս 2022թ. մայիսի 7-ին չեխական Յեսենիկի քաղաքում անցկացված Մորավա-Սիլեզյան շրջանի կարատեի բաց առջնությունում մեր հայրենակիցը մասնակցել էր տղամարդկանց 18+ տարիքային խմբի մինչեւ 75 կգ քաշային կարգում անցկացված չորս մարտերին եւ բոլորն էլ ավարտել էր բացարձակ հաղթանակով՝ նվաճելով առաջին տեղը եւ արժանանալով ոսկե մեդալի։ Առաջնության ավարտից հետո Ալեքսանդրն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորներին եւ Բռնոյի իր Budo Kan Brno թիմին։
Այսպիսով, Ալեքսանդր Մազմանովը դարձավ Չեխիայի կարատեի քառակի չեմպիոն։
Ալեքսանդրն արդեն իսկ պատրաստվում է միջազգային տարբեր մրցույթների։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ