3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներքաղաքական

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած պանթյուրքիստի հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսին արված հայտարարությունները, ամբողջովին հակասում են ՀՀ ազգային–պետական շահերին և լուրջ սպառնալիքի առաջ են կանգնեցնելու թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Արցախի Հանրապետությանը։ Ասուլիսի տրամաբանական շարունակությունը նույն օրը, ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր՝ որպես ռազմական ագրեսիայի նախերգանք, ինչը բխում է բացառապես թուրք–ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունից և ագրեսոր պետության իրենց առաջնահերթություններից։
Իրավիճակն առավել քան պայթունավտանգ է հնարավոր մեծածավալ ռազմական էսկալացիայի և ՀՀ իշխանությունը զավթած հայատյաց, ապազգային և թրքամետ իշխանության քայլերի պատճառով։
Հայտարարությամբ՝ կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին, կառույցներին և անհատներին, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ համախմբվել և ստեղծել միասնական ազգային ճակատ, ուղենիշ ունենալով լայնածավալ պատերազմի կանխումը, հանուն խաղաղության, փրկության, մեր ազգային ուժի մեկտեղումն ու ազգային աննահանջ պայքարը։ Հանուն մեր լինելիության, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն անվտանգ ու խաղաղ ապագայի։
Հապաղելն ու անտարբերությունը հավասար է կործանման։
«Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման խորհուրդ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ