Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Խնդիրն այն է, որ նյութական որեւէ երաշխիք Արեւմուտքից չի ստացվում. Հարությունով

Թեմա

Ըստ  ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ` Նիկոլ Փաշինյանը, չեղարկելով Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունները, փորձում է մեսիջներ ուղարկել Արեւմուտք եւ ինչ-որ երաշխիքներ ստանալ անվտանգային ոլորտում:

— Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նյութական որեւէ երաշխիք Արեւմուտքից չի ստացվում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են վատանալ այս ամենի արդյունքում: Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մակարդակը նվազել է, իսկ զորավարժությունների չեղարկումն արդեն ավելի ցածր մակարդակի մասին են փաստում: Պարզ է, որ Ռուսաստանում այս ամենից համապատասխան եզրակացություններ անում են` հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ն ավելի շատ իրենց նախագիծն է:

— Հնարավո՞ր է, որ սա առաջին քայլն էր, եւ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին:

— Դեռ` ոչ: Ինձ թվում է` հայկական կողմը փորձում է մանեւրել: Այսինքն` ինչպես ասացի, ինչ-որ մեսիջներ ուղարկել Արեւմուտքին, որ Հայաստանը պատրաստ է ավելի լայն համագործակցության իրենց հետ: Չի բացառվում, որ այս կերպ փորձ է  արվում ազդել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշման վրա, որ իբր ավելի բարենպաաստ դառնա հայկական կողմի համար: Բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք անիմաստ քայլեր են եւ չեն բերի արդյունքի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ