3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ինչ կենսագրություն ունի ԱՀ ԱԳՆ նախարար Սերգեյ Ղազարյանը

Ներքաղաքական

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը, ով մինչ  այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: 

ԱՀ ԱԳՆ նախարարի կենսագրությունը եւ անցած ուղղին

Ծնվել է 1979թ. մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։

1996թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։

1996-1998թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2003թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2002-2003թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։

2007-2008թթ. աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության  քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել ԱրՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում։

2008-2009թթ.՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար

2009թ. օգոստոս-հոկտեմբեր՝  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար

2009-2010թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2016թ.-ից՝ ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական

Անկուսակցական է։ 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ