Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

Նիկոլը առաջ քաշեց Հայաստանի վերջնական ու անվերադարձ կործանման ծրագիր

ՍԻՄ-Լուրեր

Տարեսկզբյան իր ասուլիսով  իշխանությունը ապօրինի զավթած Նիկոլը  բացահայտեց իր հրեշավոր հակահայկական ծրագիրը, ըստ որի` նա  այս տարվա ընթացքում պատրաստվում է  ամբողջությամբ հրաժարվել Արցախից եւ  180 աստիճանով փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը մեր երկիրը վերածելով թուրք-ադրբեջանական միութենական պետության կողմից վերահսկվող տարածք: Սրա արդյունքում  Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն կկորցնի Արցախը, այլեւ կունենա շատ ու շատ այլ տարածքային ու մարդկային կորուստներ: Ըստ էության, հարց է դրված Հայաստանի ապագա գոյության  վերաբերյալ: Իր  արեւմտամետ եւ թրքահաճո  ծրագրերով  Նիկոլը  վերացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախության վերջին նշույլները: Նիկոլի հայտարարությունները ոչ միայն հակահայկական են, այլ նաեւ հակասահմանադրական:

Ակնհայտ է, որ Նիկոլի ամբողջ ասուլիսը, ըստ էության, իր արեւմտյան  տերերին եւ թուրք-ադրբեջանական գործընկերներին ուղղված խոստումների  շարան է, ըստ որի` Նիկոլը ոչ միայն եւս մեկ անգամ հաստատեց, որ պատրաստ է Արցախը  ճանաչել Ադրբեջանի տարածք, այլ նաեւ ստանձնել պարտավորություններ Ռուսաստանի եւ Իրանի դեմ գործելու ուղղությամբ: Նա պարտավորվեց նաեւ պրակտիկապես սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իսկ հնարավորության  դեպքում նաեւ դուրս գալ ՀԱՊԿ-ի կազմից: Նիկոլը նաեւ ռուսական ռազմական ներկայությունը համարեց սպառնալիք  իր հարազատ Թուրքիային եւ Ադրբեջանին, այսինքն հող է նախապատրաստում ՌԴ 102-րդ բազան հանելու համար (այստեղ բացահայտվեց նաեւ իր եւ ԱԺԲ խմբավերման գործողությունների համակարգված լինելը): Իսկ Արցախում կանգնած ռուս խաղաղապահներին Նիկոլը խոստացավ  փոխարինել միջազգային խաղաղապահներով: Քանի որ Նիկոլի համար միջազգային հանրություն ասածը դա թուրք-արեւմտյան հանրությունն է, կարելի է ենթադրել, որ Նիկոլը  իր արեւմտյան տերերին  խոստացել է, որ ռուսների փոխարեն, որպես խաղաղապահ ուժեր  պետք է բերի  ՆԱՏՕ-ական` հիմնականում թուրք խաղաղապահներին:

Նիկոլի հակահայկական  գործունեությունը , որի արդյունքն է նաեւ Հայաստանի միակ  դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, եղել է, կա եւ կլինի նրա հիմնական  ռազմավարական, քաղաքական ուղենիշը: Սակայն այս աստիճան բացահայտ կերպով  դա դրսեւորվեց  անցած տարվա վերջին  Նիկոլի մի շարք  արեւմտյան գործիչների հետ  եւ հատկապես Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումներից հետո: 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը խորապես ափսոսում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում  չհասցրեց հանձնել Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ եւ վերջին պահին  Ռուսաստանը կանխեց  ադրբեջանցիների մուտքը Ստեփանակերտ: Այդ իսկ պատճառով Նիկոլը այսօր հայտարարում է, թե որեւէ պատասխանատվություն չի կրում Արցախի համար, իսկ քանի որ ռուսները փրկել են Արցախի հայկական մնացած մասը, ապա թող ռուսներն էլ այսօր կրեն պատասխանատվություն  Արցախի ապագայի համար: Առավել դավաճանական դիրքորոշում  հայ ժողովուրդը չի լսել ու չի տեսել ոչ միայն իր նորագույն` վերջին 30 տարիների պատմության ընթացքում, այլ ընդհանրապես իր  բազմահազարամյա  պատմության մեջ:

Եթե Նիկոլի  գարշելի ծրագրերը դառնան իրականություն, ապա  Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը մոտակա երկու տարիների ընթացքում կրկին կանցնեն դժոխքի շրջաններով, իսկ  արդյունքում Հայաստանից կմնա  ինչ-որ մի հողակտոր եւ այդ հողակտորի վրա բնակվող հայ ժողովրդի բեկորները  այլեւս չեն կարողանալու  վերականգնել  իրենց պետականությունը:

Հայ ժողովրդի ներկա փուլում միակ  փրկությունը  Նիկոլից օր առաջ ազատվելն է եւ Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ մտնելն է, ինչից այդքան  սարսափում է Նիկոլը, քանի որ վերջինիս առաջ դրված նպատակը Հայաստանի եւ հայ ժողովրդի վերջնական եւ անվերադարձ կործանումն է:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  գործկոմի անդամ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված