Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Հրատապ. վաղ առավոտից խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը

Թավշյա տեռոր

Այսօր՝ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետի որոշումով, ներխուժել են են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն (Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղ) և  ընտանիքի (Գերասիմ Վարդանյանի քնած մանկահասակ երեխաների, հաշմանդամ եղբոր ու հիվանդ մոր ներկայությամբ) իրականացնում են խուզարկություն։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գերասիմ Վարդանյանի հարազատները։

Թե ինչ գործով է իրականացվում խուզարկություն՝ այս պահին պարզ չէ։ 

Հայտնի է նաև, որ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ ժամը երեքին, հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն՝ հարցաքննության։

Հայտնենք, որ հենց երեկ հրապարակվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։ 

Վճռաբեկ դատարանի նման որոշման հենց հաջորդ օրը վերստին խուզարկություններ իրականացնելը մեկ բանի մասին է փաստում՝ Գերասիմ Վարդանյանի ազատության մեջ մնալը ծանր ոսկոր է Փաշինյանի իշխանության կոկորդին, և ծիծաղելի փորձեր է արվում, որպեսզի  նորից «հիմքեր» ստեղծվեն Գերասիմ Վարդանյանին ազատազրկելու համար։

Այդ են փաստում նաև սույն խուզարկության ձևերն ու մեթոդները. իրավապահները գյուղ են ժամանել 4 մեքենայով, որոնցից մեկը հատուկ նշանակության գումարտակի է, շրջափակել են Վարդանյանի տունը, այդպիսով իսկ ապահովել շոուն՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել թե՛ Վարդանյանի ընտանիքի մոտ, թե՛ նրա հայրենի գյուղում։

Թե ինչպես կավարտվի Արցախի շրջափակման այս ճակատագրական օրերին փաշինյանական հերթական ու ճղճիմ բեմադրությունը` կտեղեկացնենք լրացուցիչ։

Ամբողջովին` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված