Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal

Օրվա աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Ֆինանսական հարցերում զգուշավորություն պահպանելն ամենեւին էլ չէր խանգարի ձեզ: Հեշտ գումար աշխատելու գայթակղիչ առաջարկներով հանդես եկող մարդկանցից պարզապես հեռու մնացեք: Փորձեք չտրվել բացասական էմոցիաներին: Գործեք խելամտորեն:

Ցուլ. Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարելու լավի եւ վատի միջեւ: Նույնիսկ այդ ընտրությունը ձեզ համար կլինի բավական բարդ: Ձեր եռանդն այսօր չի արդարացնի իրեն եւ արդեն օրվա երկրորդ կեսին կզգաք հոգնածություն: Խուսափեք բացասական զգացումներից:

Երկվորյակ. Այժմ հարմար ժամանակ է աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Ստիպված կլինեք շատ հարցեր կարգավորել ինքնուրույնաբար: Մի տաքացեք եւ տաք գլուխ որոշումներ մի կայացրեք: Հանձնարարությունները ժամանակին կատարելու համար որեւէ խոչընդոտ չկա: Խոշոր գնումներից զերծ մնացեք:

Խեցգետին. Եռանդով լի կլինեք ողջ օրվա ընթացքում: Կուտակված հարցերը ձեզ են սպասում, այնպես որ հարկ է րոպե առաջ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Օգտակար է յուրացնել նոր հմտություններ, որոնք ձեզ կարող են ուղղորդել հետագա կյանքի ընթացքում: Շրջապատի օգնությանը պարզապես հույս դնել պետք չէ:

Առյուծ. Կյանքը, նույնիսկ ձեր համար անակնկալ կողմով կերեւա ձեզ շնորհիվ մարդկանց, որոնք կհայտնվեն ձեր կյանքում` իրեն գաղափարներով եւ առաջարկներով: Սիրելիի օգնությամբ խնդիրների մի մասը պարզապես դյուրությամբ կլուծեք: Հետաքրքիր նախագծեր եւ գաղափարներ կծնվեն ձեր գլխում:

Կույս. Ուժերը կենտրոնացրեք եւ խուսափեք սթրեսներից: Այժմ դուք շատ զգայուն եք եւ շուտ վիրավորվող: Ամեն մի մանրուք կարող է ձեզ հանել հունից: Ձեր էներգիան դրական հուն ուղղորդեք: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:

Կշեռք. Նոր գործեր կարող եք սկսել: Կարելի է նաեւ այսօր կարեւոր որոշումներ կայացնել, զբաղվել աշխատանքային հարցերով: Կարող եք նաեւ նոր եկամուտների աղբյուրներ որոնել: Սակայն հիշեք, որ ողջ պատասխանատվությունը դուք եք ստանձնելու: Վատ ժամանակ չէ շրջապատն ընդարձակելու համար: Հարմար կլինեն ուղեւորություններն ու մտերիների հետ հանդիպումները:

Կարիճ. Սահմանափակեք անցանկալի գործերով զբաղվելը: Ժամանակատար եւ բարդ գործերից այսօր պարզապես հրաժարվեք: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործելիս: Օրը հարմար է ինքնամեկուսացման եւ ներհայեցողության համար:

Աղեղնավոր. Օրը կարող է լինել բավականին հակասական: Մի կողմից դուք կլինեք շատ ակտիվ եւ պատրաստ արդյունքների հասնելու համար ջանքեր ներդնելու, սակայն մյուս կողմից հնչող առաջարկները կարող են լինել ուղղակի հիասթափեցնող, ինչը ձեզ թեւաթափ կանի: Անկեղծ եւ բաց խոսակցությունը կարող է ամեն բան իր տեղը գցել:

Այծեղջյուր. Անձնական եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր է հայտնվեն խնդիրներ, որոնք կառաջանան փոխադարձ անհասկացողությունից: Եթե սիրելի պահվածքում ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին խոսել, քննարկել, քան լռել ու ներամփոփվելով խնդրահարույց վարքագիշ դրսեւորել: Հանգիստ մթնոլորտում պարզաբանումները ամենից լավ լուծումն են այս դեպքում:

Ջրհոս. Օրը հարմար է հանգստանալու համար: Ցանակալի է, որ ինքնամեկուսանաք եւ նվիրվեք ընթերցանությանը: Որեւէ նոր գործ մի սկսեք այսօր: Ավելի լավ է ժամանակ հատկացրեք եւ զբաղվեք ինքներդ ձեզանով, հատկապես, որ առողջական շատ հարցեր կան կարգավորելիք:

Ձկներ. Կարելի է պլաններ կազմել, խոստումներ տալ գործընկերներին: Կարող եք նաեւ զբաղվել տեղեկությունների հայթայթմամբ: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու համար: Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ