Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic

ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի գլուխ հանել ձեր զգացմունքներից, հասկանալ, թե ինչն է ձեզ ուրախացնում կամ տխրեցնում: Սա նշանակում է, որ ձեր տրամադրությունն անկանխատեսելի կլինի, եւ ձեր սիրելին ստիպված է համակերպվել դրա հետ:

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի համար ինչ-որ հետաքրքիր բան մտածեք: Օրինակ` ձեր միության խորհրդանիշը նկարեք կամ երգ ու ձոն նվիրեք ձեր սիրուն: Անգամ եթե դա այնքան էլ հաջող չլինի, միեւնույն է` ձեր սիրելին երջանիկ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար միեւնույն կլինի, թե ինչ են մտածում ձեր մտերիմները ձեր սիրելիի մասին: Դուք սիրում եք նրան, եւ դա ամենակարեւորն է, իսկ մյուսների կարծիքը ոչ ոք չի հարցրել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է հիշեք, թե ինչ են ձեզ սովորեցրել ձեր սիրելի գրքերը: Դրանցից կարելի է դասեր քաղել սիրո, համբերության, փոխըմբռնման եւ զգուշավորության մասին: Կարեւորը` ճիշտ ժամանակին կիրառել այդ դասերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին խանդելու պատճառ կունենաք: Դուք հաստատ ցանկություն ունեք պատմել ձեր առավելությունների մասին, ներկայացնել ձեր պահանջները եւ, ընդհանրապես, թոթափել չարությունը: Այնպես որ, բաց մի թողեք առիթը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կցանկանաք մնալ միայնակ, որպեսզի ո'չ ընկերերը, ո'չ հարազատները, ո'չ էլ գործընկերները ձեզ ձեռք չտան: Սակայն դա չի վերաբերի ձեր սիրելիին. դուք ուրախ կլինեք նրա հետ ցանկացած ժամանակ: Ի դեպ, հենց նա էլ կարող է ցրել ձեր մելանխոլիան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ստիպված եք լինելու երկար հեռախոսազրույց-քննարկում ունենալ այն հանգամանքների մասին, որոնք վերաբերում են ե'ւ ձեզ, ե'ւ ձեր սիրելիին: Եվ առանց զգացմունքների այն չի անցնի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր լավ կանեք ուշադրություն դարձնել տան իրերին: Հատկապես ուշադիր եղեք կտրող-ծակող գործիքների նկատմամբ: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր չկատարել ձեր խոհարարական պարտականությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ինչ էլ որ այսօր պատահի ձեզ հետ, ընդունեք դա ուրախությամբ եւ շնորհակալությամբ: Ամեն դեպքում, ձեր անձնական կյանքը գնում է դեպի լավը: Անգամ եթե կարծում եք, թե ամեն ինչ գնում է դեպի բաժանում, ապա առջեւում ձեզ նոր հանդիպում է սպասվում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ուզում եք դա, թե ոչ, բայց այսօր պետք է համոզվեք, թե արդյոք սիրելիի հետ երջանիկ կլինեք անգամ դժբախտության մեջ եւ արդյոք հենց նա է ձեր կեսը: Դուք կարող եք փորձել նրան: Օրինակ` նվերներ չանել նրան երկար ժամանակ, որպեսզի հասկանաք` նա ձեզ է ավելի շատ սիրում, թե ձեր նվերները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեր կողմից չի սպասի այդքան մեծ ուշադրություն, այդ իսկ պատճառով նա զարմացած կլինի եւ կամաչի: Նման զգացողությունները պետք է պահպանել եւ կրկնել շաբաթական մի քանի անգամ:

ՁԿՆԵՐ

Այսօր փորձեք ընկերանալ ձեր սիրելիի անցյալի հետ: Միգուցե այդ անցյալը լինեն նրա մանկության ընկերները կամ էլ նրա նախկին սիրելին, որը կպարզվի, որ այդքան էլ վատ անձնավորություն չէ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ