3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը

Ներքաղաքական

 Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարեց հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։

«Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ նշանակում է՝ մեզ հաջողվել է ի վերջո գալ մի կետի, որտեղ համարել ենք, որ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվում են։ Հիմա արդեն խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլ այդ բովանդակությունն իրագործելու մեխանիզմը։ Նոյեմբերի 9-ին էլ ստորագրած թուղթ ունենք, բայց փաստն այն է, որ այսօր այն չի կատարվում»,- ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ պայմանագիր կարելի է ստորագրել, սակայն եթե չլինեն դրա դրույթների իրականացման մեխանիզմները, ապա կնքումից անմիջապես հետո կարող է նոր ռազմական էսկալացիա լինել։  

«Տեքստը կատարյալ չի լինելու, եկեք հիմիկվանից բոլորս էլ հասկանանք, բայց այն կարող է համապատասխանել Հայաստանի Հանրապետության բալանսավորված շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող ենք «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել և մի շաբաթ հետո  ստանալ նոր պատերազմ կամ նոր էսկալացիա»,- ասաց Փաշինյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ