Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ

Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

Սպորտ

Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է Նոել լե Գրեյի հայտարարությանը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը արհամարհական կերպով էր խոսել Զինեդին Զիդանի մասին՝ պատասխանելով Դիդյե Դեշամի փոխարեն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մասնագետի ձախողման մասին հարցին։ Ըստ Մբապեի՝ լե Գրեյը անհարգալից վերաբերմունք է դրսևորել։

«Զիդանը Ֆրանսիան է։ Մենք չպետք է նման անհարգալից կերպով վերաբերվենք լեգենդին»,- գրել է Մբապեն սոցցանցում:

Հիշեցնենք, որ վերջերս Դիդյե Դեշամը երկարաձգել է պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հետ մինչև 2026 թվականը։ Հենց Զիդանն էր համարվում նրա իրավահաջորդի գլխավոր թեկնածուն, գրում է The Rambler-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ