3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Արցախյան հիմնախնդիրը լուծում չունի. «Իրավունք»-ի վերջին զրույցը Ալեքսեյ Մալաշենկոյի հետ

Թեմա

Օրերս Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին ռուս հայտնի արեւելագետ, իսլամագետ եւ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ՄԱԼԱՇԵՆԿՈՅԻՆ: 72-ամյա լուսահոգի պրոֆեսորը համարվում էր իսլամական հարցերով ռուս առաջատար փորձագետներից մեկը, ում վերլուծություններում առկա կանխատեսումներն իրականացվել են աներեւակայելի ճշգրտությամբ: «Իրավունքը» բազմիցս առիթներ ունեցել է իր ընթերցողներին ներկայացնելու բացառիկ հարցազրույցներ Ա. Մալաշենկոյի հետ: Նրա հետ ընդամենը մի քանի տարի առաջ ունեցած մեր զրույցը դարձավ վերջինը, որն այսօր էլ փշաքաղվելու չափ արդիական է եւ որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

«Արցախյան հիմնախնդիրն իմ թոռներն էլ կտեսնեն: Կարծում եմ` սա հավերժ կոնֆլիկտ է, որը լուծում չունի: Այն կամաց-կամաց շարունակվելու է, եւ փիլիսոփայորեն ասած` շուտով չի լուծվելու, այլ մնալու է սերունդներին: Այն այսօր անլուծելի է, յուրաքանչյուր լուծում պատերազմ է, իսկ պատերազմ ոչ ոք չի ուզում` անկախ ամեն ինչից: Այո, կլինի փոխհրաձգություն, ինչ-որ մեկին կսպանեն, կլինի լարվածություն, ուղղաթիռ կխոցեն…», - ասել է Մալաշենկոն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ