«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Եվգենի Պետրոսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Շոու բիզնես

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը Instagram-ում պատմել է, թե ինչպես է ժամանակ անցկացրել իր 2-ամյա որդու՝ Վաhանի հետ։ Արտիստը նրա հետ այցելել է Մոսկվայի կրկես։ Պետրոսյանը խոստովանել է, որ երեխան ելույթից հետո չի վախեցել կերակրել որոշ կենդանիների։

«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել կրկեսային արվեստին, որը միշտ շարունակում է հիացնել բոլոր ժամանակներում: Վահանը դարձել է թատերասեր երեխա. թատրոնում նա իրեն պահում է ինչպես չափահաս ուշադիր հանդիսատես։ Իսկ կրկեսում նա չէր փղերին, ձիերին և նույնիսկ ինձ կերակրել չորաբլիթներով»,- գրել է Եվգենի Պետրոսյանը։

Բաժանորդներն արձագանքել են հայտնի հումորիստի նկարին և մեկնաբանություններ թողել հրապարակման տակ։

«Ինչ քաղցր տղա է», «Հուզիչ լուսանկար հայրիկի հետ: Երևում է, որ Վահանը ապագա թատերասեր է», «Շատ ուրախ եմ ձեզ համար: Այնքան հրաշալի որդի է, հայրիկի կրկնօրինակը»,- ​​գրել են Պետրոսյանի երկրպագուները։

Եվգենի Պետրոսյանն ունի երկու երեխա. 1968 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Վիկտորինան։ 2020 թվականին հումորիստը երկրորդ անգամ հայր դարձավ․ նրա երկրորդ կինը՝ 33-ամյա Տատյանա Բրուխունովան, լույս աշխարհ բերեց Վահանին։ Արտիստն ունի նաև երկու թոռ՝ Անդրեյն ու Մարկը, ինչպես նաև ծոռ, ում անունը չի հաղորդվում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ