Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ

«Ալ Նասրի» մարզիչը չի համարձակվի կանգնել Ռոնալդուի ճանապարհին. Ժունինյո

Սպորտ

Բրազիլացի նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն համոզված է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան չի կարող կառավարել թիմի աստղային նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.

«Գարսիան չի համարձակվի կանգնել Ռոնալդուի ճանապարհին, նա նույնիսկ անձամբ նախաճաշ կմատուցի նրան, եթե անհրաժեշտ լինի։ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ընկերանալը նրա համար երազանք է։

Ռուդի Գարսիայի հետ աշխատելու փորձս սարսափելի էր: Նա ֆուտբոլի ամենավատ կերպարն է, որին ես հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում։ Նա ոչինչ չի կարող ղեկավարել։ Գարսիան հարգում է միայն իշխանություն ունեցողներին։ Ռուդի Գարսիայի համար թիմի հաջողությունն ու հանդերձարանում տիրող մթնոլորտը նշանակություն չունի։ Նրա համար կարևոր է ուշադրության կենտրոնում լինել, նույնիսկ եթե իրավիճակը ճգնաժամային է։ Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից է, լեգենդ, և Ռուդին դա գիտի»,- բրազիլացու խոսքը մեջբերում է MaisFutebol-ը:

Հիշեցնենք, որ Ժունինյոն Գարսիայի հետ աշխատել էր ֆրանսիական «Լիոնում», երբ բրազիլացին ակումբի սպորտային տնօրենն էր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ