«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Դիմահարդարման թրենդներ, որոնք ակտուալ կլինեն 2023-ին

Շոու բիզնես

Դիմահարդարումն ամեն տարի շեշտադրում է որոշ թրենդներ, որոնք ողջ տարվա ընացքում օգնում են էլ ավելի նորաձեւ ու ոճային կերպարներ ստեղծելուն։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է 2023-ին ակտուալ մի քանի թրենդ, որոնք կօգնեն, որ արտահայտիչ տեսք ունենանք՝ թե առօրյայում, թե տարբեր միջոցառումներին։

Փայլող քարիկներ

Փայլերի հետ «խաղը» բավական արդիական է դարձել վերջին ամիսներին․ աստղային դիմահարդար Ջո Բեյքերի կանխատեսման համաձայն՝ 2023-ին այս թրենդն ավելի մեծ տարածում կգտնի։ Նրա խոսքով՝ փայլուն քարիկները հրաշալի միջոց են դիմահարդարումը լրացնելու, քանի որ դրանք շեշտում են անհատականությունը եւ օգնում տարբերվել ցանկացած միջոցառման ժամանակ։ 
Քարերը կարելի է օգտագործել մի շարք ձեւերով՝ աչքերի շուրջ կամ՝ շուրթերին։ Դրանք գեղեցիկ են նայվում նաեւ դասական սեւ սուրմայի հետ։

«Մաքուր» մաշկ

Դիմահարդար Մերի Ֆիլիպսի խոսքով՝ մաշկին պետք է թողնել շնչել։ «Մի պահ, կարծես, տարվել էինք դիմահարդարման հաստ շերտով, իսկ իրականում երեսը պետք է բաց թողնել։ Սա հաշվի առնելով՝ բազային դիմահարդարումը ավելի մեծ տարածում կգտնի»,-ասում է նա։

 Շեշտված թարթիչներ՝ առանց լիցքի

Թարթչաներկը դիմահարդարման ամենատարածված միջոցներից է, եւ այս տարի այն բավական ակտուալ կլինի։ 2023-ին հրաժարվեք կեղծ թարթիչներից եւ շեշտեք ձեր թարթիչները թարթչաներկով․ այս առումով կարող եք լինել համարձակ, քսեք այն մի քանի շերտով, ընդ որում՝ ոչ միայն վերին, այլեւ՝ ներքեւի թարթիչներին։

Կարմրաներկ

Կարմրաներկը թարմ տեսք ունենալու գրավականներից է։ Այս տարի, հատկապես, թրենդային կլինի արեւից «կարմրած» այտոսկրերի տպավորությունը։

Արտահայտիչ շուրթեր

Դիմահարդարման ամենադասական միտումներից մեկը՝ արտահայտիչ շուրթերը, 2023-ին էլ ավելի թրենդային կդառնա։ Որպեսզի արդյունքն ավելի էֆեկտիվ լինի, աչքերը թեթեւ հարդարեք՝ շեշտը դնելով շուրթերի վրա։  

Աղբյուրը՝ allure.com, instyle.com
Լուսանկարները՝ Courtesy of Chanel, Getty Images, Pinterest, Corbis/Corbis via Getty Images, Hailey Bieber / Instagram, Scott Gries/ImageDirect 

https://style.news.am/arm/news/95216/dimahardarman-trendner-oronq-aktual-klinen-2023-in-foto.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ