3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԱԺ հյուրընկալությունը քաղաքացիները մերժեցին

Թեմա

ՀՀ Ազգային ժողովից նախապես հայտարարել էին, թե խորհրդարանական այգում դեկտեմբերի 26-ին հյուրընկալելու են երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը: ԱԺ զոդված դարպասները այս անգամ բաց էին բոլորի առջեւ եւ հրավիրված էր յուրաքանչյուր ոք: Սակայն, այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ամենեւին էլ Ամանորի հրաշք չես անվանի:

«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարկ չէր համարել անձամբ ընդունել հյուրերին խորհրդարանական բակում, այլ վայելում էր օրը՝ կնոջ ու փոքրիկի հետ: Իսկ այգում քաղաքացիների փոխարեն` հիմնականում եկել էին ԱԺ վարչական մասի աշխատողները` իրենց հարազատներով հանդերձ: Արդյունքում ստացվել էր այնպես, որ իրենք իրենցով Նոր տարի էին նշում:

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից նկատեցինք միայն Վահագն Ալեքսանյանին, ով մի քանի րոպե մնալուց հետո արագորեն հեռացավ այնտեղից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ