Կեղծ բարեպաշտներին, որոնք ֆեյսբուքում ստատուսներ են գրում, վաղը սպասում եմ Եռաբլուրում. Մութաֆյան
Մշակութային«4 տարի ես մոռացել եմ տոնը, մոռացել եմ անհոգ ծիծաղը, մոռացել եմ խանդավառությունը, բայց այս տարի նշելու եմ Ամանորը, տոնածառ եմ դրել, տունս զարդարել, ինքս պճնվել։ Այո, ես նշում եմ Ամանորը, ես ուրախանում եմ, որովհետեւ ոչ ես, ոչ ընտանիքս, ոչ ընկերներս հայրենիք չենք վաճառել, հակառակը՝ պայքարել ենք ու պայքարում ենք հայրենավաճառների դեմ, 2 տարի փողոցներում ենք մոռացած ամեն ամեն ինչ։ Սուգը հավերժ է, թե չկա պայքար, մենք պայքարում ենք ու իրավունք ունենք 2 օր նվիրելու ինքներս մեզ, իսկ այն կեղծ բարեպաշտներին, որոնք ֆեյսբուքում ստատուսներ են գրում ու կեղծ ողբում, ես նրանց վաղը ժամը՝ 18։00-ին սպասում եմ Եռաբլուրում։ Եկեք ինձ հետ հարգանքի տուրք մատուցեք հայրենավաճառների պատճառով օրեցօր մեծացող Եռաբլուրին, հետո թաքուն կերեք ձեր բուդը ու չմոռանաք կոկորդիլոսի արցունքներն աչքերին խմել Եռաբլուրի կենացը», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝