Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Հիմքեր ունենք պահանջելու հայկական Արցախը, այդ թվում Շահումյանը և Դաշտային Արցախի մյուս մասը․ Քարտեզագետի պատասխանը Բայրամովին

Հանդիպում

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ բարձրացրել է այսպես կոչված անկլավների հարցը. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այդ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Հայաստանը պետք է վերջ տալ «բոլոր տեսակի սադրանքներին, որոնք խոչընդոտում են» բանակցային գործընթացը:

«Սահմանազատման գործընթացը, որքան էլ բարդ լինի, պետք է իրականացվի բանակցային ճանապարհով՝ զուգահեռաբար իրավական բոլոր փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ։ Այդ համատեքստում կա 8 գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներով ադրբեջանցիներ են ապրել։ Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:

 Հայկական, որ հնարավոր գյուղերի մասին  են երազում այս անգամ թշնամական երկրում հարցի պատասխանը փորձե ենք ստանալ քարտեզագետ Շահեն Շահինյանից, ով փաստեց․

Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении

-Չկա ոչ մի գյուղ Ադրբեջանին փոխանցելու իրավական հիմք։ Հավանաբար, խոսքը անկլավներ կոչվող տարածքներում նախկինում եղած գյուղերի մասին է, որոնք եղել են ադրբեջանաբնակ, սակայն ադրբեջանաբնակ լինելը հիմք չէ տարածք պահանջելու համար։ Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանում եղել են հարյուրավոր բնակավայրեր ու թաղամասեր, որ հայաբնակ են եղել՝ թող դրանք վերադրաձնեն։

Մասնագետի պնդմամբ․

-Անկլավները չունեն ոչ մի իրավական հիմք և չպետք է փոխանցվեն։ Այդ մենք ավելի շատ հիմքեր ունենք պահանջելու հայկական Արցախը, այդ թվում Շահումյանը և Դաշտային Արցախի մյուս մասը, Նախիջևանը և Հայաստանի հանրապետությունից պոկված մյուս 1000 քառ կմ-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ