Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Երբ երկրները Խորհրդային միության մեջ էին, շատ ավելին էին հաղթահարում, քան յուրաքանչյուրն առանձին. Հայկ Բաբուխանյան

Թեմա

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմավորման 100-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր գիտագործնական կոնֆերանս՝ «ԽՍՀՄ-100. պատմության դասերը եւ ապագայի տեսլականը» խորագրով:

Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանություններից, քաղաքագետներ, պատմաբաններ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը,  Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, ք.գ.թ. Գագիկ Հարությունյանը, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Երջանիկ Ղազարյանը:

Քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը,  ով նաեւ ընթերցեց ռուս եւ աբխազ հայտնի քաղաքագետների ողջույնի խոսքերն՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը: 

«Կոնֆերանսի նպատակը նախ այս օրը նշելն էր, որովհետեւ այն պատմության մեջ կարեւորագույն անկյունաքարային իրադարձություն էր նաեւ հենց մեր երկրի համար: Հայաստանը ԽՍՀՄ կազմի մեջ ոչ միայն ապրեց, այլեւ կայացավ, զարգացավ, ձեւավորվեց որպես հայ ազգի համաշխարհային կենտրոն, հայ ազգի մշակույթի կրող: Պատմությունը այսօր էլ շարունակվում է, որովհետեւ ներկայիս Հայաստանի պոտենցիալը ձեւավորվել է այն տարիներին եւ, կարելի է ասել, որ այս 30 տարին  մենք վայելում ենք մեր հայրերի ու պապերի կառուցածը, թեեւ, 2018-ից հետո շատ բաներ կորցրինք», - ընդգծեց կոնֆերանսի համակարգող, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ Հ. Բաբուխանյանը:  

Իսկ քննարկման ավարտից հետո՝ կոնֆերանսի մասնակիցները արդեն ոչ պաշտոնական միջավայրում նշեցին ԽՍՀՄ-ի 100-ամյակը՝ ունկնդրելով ՀՀ վաստակավոր արտիստներ Գայանե Ներսիսյանի եւ Մհեր Արմենիայի կատարումները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ