ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Պելեն ձայն տվեց աղքատին, սևամորթներին ու տեսանելիություն` Բրազիլիային. Նեյմար

Սպորտ

 

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցավակցական խոսք է հղել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ։

«Նախքան Պելեն՝ տասը ուղղակի թիվ էր։ Ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունն իմ կյանքի մի փուլում։ Բայց այս գեղեցիկ նախադասությունը ոչ լիարժեք է։

Ես կասեի՝ նախքան Պելեն՝ ֆուտբոլն ուղղակի սպորտ էր։ Պելեն ամբողջովին փոխեց այն։ Նա ֆուտբոլն արվեստի վերածեց, զվարճության։ Ձայն տվեց աղքատին, սևամորթներին ու ամենաշատը՝ տեսանելիություն տվեց Բրազիլիային։

Արքայի շնորհիվ ֆուտբոլն ու Բրազիլիան բարձրացրին իրենց կարգավիճակը։

Նա գնաց, բայց նրա կախարդանքը կմնա։

Պելեն ՀԱՎԵՐԺ է»,- գրել է բրազիլացին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ