Արաբ լրագրողը ներողություն է խնդրել սխալ տեղեկություն հաղորդելու համար
Սպորտ
Արաբ լրագրող Մոհամեդ Ալ-Կաաբին, որը համագործակցում է Goal-ի տարածաշրջանային տարբերակի հետ, հղում անելով ESPN-ի լրագրողին, հայտնել էր, թե Ռոնալդուն դադարեցրել է բանակցություններն «Ալ-Նասրի» հետ, քանի որ առաջարկ ունի ՉԼ մասնակից ակումբից։
Ավելի ուշ Ալ-Կաաբին հաղորդել է, որ սխալմունք է եղել․ «Լրագրողը ներողություն է խնդրել, նա ոչ թե աշխատում է ESPN-ում, այլ ինքնուրույն։ Ինչ էլ լինի, Ռոնալդուն սպասում է, թե երբ իրեն առաջարկ կանի ՉԼ մասնակից որևէ ակումբ։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում սխալ տեղեկատվության համար»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
