Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի Կենտկոմի մեդալով

Թեմա

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միություն» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի հուշամեդալով` «ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակի առթիվ»։

Մեդալն ու վկայականը՝ ստորագրված ՌԴ Կոմկուսի Կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովի կողմից, հանձնել է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։ Շնորհումը տեղի ունեցավ այսօր կայացած «ԽՍՀՄ-100. Դասեր պատմությունից և ապագայի կանխատեսում» կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էր «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կողմից։

Ինչպես ասաց Է.Ղազարյանը, սա գնահատականն է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ուղղությամբ Հ.Բաբուխանյանի հետևողական աշխատանքին։ Այս առումով 2022թ  հատկապես հարուստ էր բազմաթիվ միջոցառումներով, ելույթներով, հոդվածներով։

Ի պատասխան՝ Հ.Բաբուխանյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ Կոմկուսի Կենտկոմին և անձամբ ընկեր Զյուգանովին նման բարձր և պատվավոր մրցանակի համար։

«Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միութենական շարժման» մամուլի ծառայություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ