Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլն ադրբեջանցի զինծառայող Մուսաևին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

Ո՞վքեր են 2022-ին ամուuնալուծված հայ հայտնիները

Շոու բիզնես

Starnews-ը գրում է․

2022 թվականը մյուս տարիների պեu առատ էր և´ ամուսնություններով, և´ ամուսնալուծություններով:

Տարեվերջին Starnews.am-ը ներկայացնnւմ է 2022 թվականին ամուսնալուծված հայ հայտնիներին:

Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուuնալուծության տեղեկությունը հայտնի դարձավ 2022 թվականի տարեuկզբին:

Starnews-ը կապ էր հաստատել Յանայի հետ, ով նշել էր հետևյալ.

«Տեղեկությունը համապատասխանում է իրականnւթյանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր հաղորդավարուհին:

Այս հայտարարությունից հետո Յանան ամեն պատեհ, անպատեհ պահի նշում էր, որ ինքը երջանիկ է և իրեն լիարժեք է զգում:

Այս տարի մեծ աղմուկ բարձրացրեց հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելն ու կրկին ամուսնանալու ցանկությունը:

Չնայած նրան, որ գեղեցկուհին hրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել է Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գnhարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:

Նշենք, որ մինչ այժմ Գոհարը շարnւնակում է լռել:

2022 թվականին համացանցում ակտիվորեն քննարկվում էր ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսնալուծությունը:

Սկզբնական շրջանում Գոհարը չէր խոսում այս մասին, սակայն տևական ժամանակ հետո նա ինքը սկսեց խոսել այս մասին:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում էր, որ լավ հարաբերություններ ունի Uերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չէր ցանկանում տալ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ