Սպառնալիքներ հնչեցրեց՝ ասեց, կսպանեմ, որ պրծնեմ քեզանից․ Հերթական սկանդալը Էդգար Փարվանյանի շուրջ
Քրեական
Ազատամարտիկ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ահազանգում է, որ Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, ով ըստ ազատամարտիկին․ « Իր եղբոր՝ Հայկազ Փարվանյանի հետ միասին, ինձ խաբելով եւ ահաբեկելով տարան Գերմանիա, ինձնից խլեցին իմ երիկամն՝ իրենց հոր համար, իսկ հետո հրաժարվեցին իմ հետագա բուժումներից: Մինչեւ այսօր ես վարի եմ գնում, ոչ միայն երիկամս չկա, այլեւ աչքս է կուրանում: Այսօր էլ պառկած եմ հիվանդանոցում, մի քանի օրից ինձ պետք է վիրահատեն: Զանգել եմ իրենց, չեն պատասխանում, հաղորդագրություն եմ ուղարկել Էդգարին ու Հայկազին, որ այդքան անմարդկային չլինեն, ինձ օգնեն նորմալ բուժում ստանալ: Բայց այդպես էլ ոչ մի պատասխան չկա», - ասաց Ավետիսյ
Ազատամարտիկի խոսքերով․
-Երեկ էլ զանգել էի, տեսնեմ , երբ են իմ առողջականով զբաղվելու, ինքն էլ՝ սպառնալիքներ հնչեցրեց՝ ասեց, կսպանեմ, որ պրծնեմ քեզանից։