Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով

Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Ներքաղաքական

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի:

Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, քանզի միջազգային հանրության անտարբերության արդյունքում վտանգված են Արցախն ու Արցախահայության ճակատագիրը: Այս ծանր իրավիճակում զորակցություն եմ հայտնում իմ ընկերներին, բարեկամներին, Արցախում ապրող մեր հերոս, տոկուն, հայի իսկական տեսակին և թանկագին հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մաղթում եմ խաղաղություն և առողջություն, միասնություն և բռունցքվելու ու գոտեպնդվելու կարողություն՝ պատերազմական հանցագործներին դիմակայելու համար։ Ինչպես մեծն Թումանյանն է ասել . ‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան, Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան››։

2022 թվականը մոտենում է իր ավարտին։ Հայ ժողովրդի համար ավարտվում է դժվարություններով ու ցավով լեցուն ևս մեկ տարի… 2022-ին շարունակեցինք կրել Արցախյան քառասունչորսօրյա դաժան պատերազմի ծանր ու անողոք հետևանքները։ Նոր աղետ դարձավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, դարձյալ հարյուրավոր պայծառ երիտասարդների կորուստ կրեցինք, և այսօր էլ մեր Հայրենիքի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ։ Ուստի, Ամանորի տոնական տրամադրության փոխարեն հայ մարդուն պատել են մտահոգությունները, մեր հոգիներում անթեղված են անասելի ցավ ու տագնապ: Այն ամենին, ինչին ականատես ենք, ավա՜ղ, թուրք-ադրբեջանական զավթողական նկրտումների արդյունքն է, ցեղասպանությունների միջոցով խնդիրներ լուծելու, կենսատարածքներ գրավելու և մշակութային ցեղասպանության ճանապարհով հայկական քաղաքակրթության հետքերը շարունակաբար վերացնելու թուրքիայի և ադրբեջանի անպատիժ քաղաքականության հետևանքը: Ավելին՝ այս իրողությունները մարդկության խաղաղ ապագային ուղղված նոր կացնային հարված է:

Այո՛, դարեր շարունակ մեզ կոտորել են, սպանել, ոչնչացրել հայկականն ու հայեցին, սակայն մենք գտել ենք ապրելու և փյունիկի պես վեր հառնելու ուղին, մենք թույլ չենք տվել, որ թշնամին մեզ արմատախիլ անի, որովհետև մենք ապավինել ենք մեր մտքի զորությանն ու հավատքին: 2023 թվականից սպասումներ ունենք, ունենք փափագ և հույս, որ լավ է լինելու, հավատում ենք, որ թանձր խավարից հետո արշալույսն է ծագելու: Եվ հույսը երբեք չպետք է մարի, և, ապավինելով հույսին, Նոր տարին պարտավոր ենք դիմավորել այն վստահությամբ, որ ժողովուրդը դուրս է գալու թմբիրից և վերատեսության է ենթարկելու իր կյանքը, իր առաքելությունը և միասնաբար կերտելու է հզոր Հայաստան, որ Հայաստանում և Սփյուռքում առկա բոլոր հնարավորություններն օգտագործվելու են Արցախին և այնտեղ ապրող հայ ժողովրդի մի հատվածին փրկելու, նրանց արդար իրավունքները պաշտպանելու համար: Մենք չունենք ընկճվելու, զենքերը վայր դնելու՝ այդպիսով թշնամու ձգտումներին նպաստելու իրավունք: Հիշենք մեծ մարդասեր, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայտնի միտքը. «Հայոց պատմությունն անվերջ փորձարկումների պատմություն է, ապրելու փորձարկում»։ Հայրենիքը, հայոց պետականությունը, Արցախը և համազգային միասնությունն այն ամուր հիմքերն են, որոնց վրա յուրաքանչյուրս պիտի ավելացնենք մեր քարը և միասնաբար կառուցենք Հայաստանի անխորտակ տաճարը:

2023-ին մեր կարևոր անելիքը պետք է լինի ի սեր Հայրենիքի՝ համախմբվել, ձերբազատվել անհանդուրժողականության և ատելության չարիքից, հրաժարվել անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինել բարի, սիրով, միաբան ու միակամ, որպեսզի ի զորու լինենք թշնամուն հեռացնել մեր տարածքներից, Հայրենիքում վերստին հաստատել խաղաղություն և լծվել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի: Մնում է հավատալ, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի համախմբմամբ 2023 թվականը կդառնա հայրենափրկության և հայրենաշինության տարի։ Նոր տարվա նախաշեմին ցանկանում եմ հիշել Երվանդ Օտյանի հետևյալ խոսքերը. «Կան մարդիկ, որ հավատում են, կան մարդիկ, որ չեն հավատում: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ»: Ես միանում եմ Երվանդ Օտյանի այս խոսքերին և համոզված պնդում, որ չհավատալը դյուրին ճանապարհ է. մերժում ես և վերջ: Իսկ հավատալը դժվար է, որովհետև, եթե հավատում ես, քեզ վրա բեռ ես վերցնում և ձգտում ես այդ բեռը պատասխանատվությամբ կրել: Ես հավատում եմ հայ ժողովրդի ներուժին, հավատում են ինձ այնքան հարազատ դարձած սփյուռքահայերին և կարծում եմ, որ մենք այս հավատով, հույսով և սիրով մեծ գործեր ենք անելու, հայրենաշունչ ծրագրեր կյանքի կոչելու։ Մեր պարտքն ու պատասխանատվությունն է սերունդներին փոխանցել հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի սրբության սրբոցները` Նաիրյան ոգու ապրելու և հաղթելու կենսուժը, Հայոց տենչի և Նաիրի երկրի պայծառ Տեսլականը, մեր հավաքական անկոտրում Ոգին, մաքառման Կամքը, հայրենասիրության տոհմիկ Առաքինությունը և Հայրենիքին ծառայելու Առաքելությունը։

Հավատանք Հայոց Հայրենիքի՝ Հայաստանի, այդ թվում Արցախի հավերժությանը և գոտեպնդված գործենք՝ ի կատարումն Վահան Տերյանի հավատո հանգանակի. «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման։ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր… Հայրենիքի ճակատագրով պետք է մտահոգվենք բոլորս` միմյանց աջակցելով, միմյանց լրացնելով և հավատալով... Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»:

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված