Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Միութենական պետությանը պակասում է երրորդ երկիրը. Բելառուսի դեսպան

Թեմա

Եվրասիական փորձագիտական ակումբի 8-րդ ամենամյա ժողովի ժամանակ իր խոսքում ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿՆ ընդգծեց, որ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը պակասում է երրորդ երկիրը:

— Դեռ դեսպան չէի նշանակվել, երբ այս մասին ասացի «Իրավունքի» հետ զրույցում: Այն ժամանակ իմ խոսքը լայն արձագանք գտավ, ես հետեւել եւ տեսել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրներն արձագանքել եւ աջակցել ինձ: Ընդ որում` ես կոնկրետ երկիր չեմ նշել: Համոզված եմ, որ Միութենական պետությունը զարգանալու է, որի գոյությունը որոշիչ գործոն է: Վ. Պուտինի Բելառուս այցից հետո` մեզ մոտ մարտական պատրաստվածության են բերվել «С 400» զենիթահրթիռային համալիրները եւ «Իսկանդերները»: Ավելին, Ռուսաստանը  օգնություն է ցուցաբերում մարտական ինքնաթիռների անձնակազմերի պատրաստման գործում, որոնք հատուկ սպառազինություն են կրում: Ահա ինտեգրացիոն գործընթացի որոշակիությունը` Միութենական պետության շրջանակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ