Սպանիչ անորոշությունը հաղթահարելու միակ ուժը մեր մեր ընկերների թափված արյունն է․ ԱՀ նախագահի խորհրդական Վարդան Բալայան
Հանդիպում
<<Մենք էնպիսի զրկանքների ենք դիմացել, որ հումանիտար աղետը, համեմատելով էն ինչերի միջով անցել ենք, մեզ չի կարող վախեցնել։ Ճիշտ է՝ մտահոգ ենք, անորոշությունը՝ սպանում է, բայց դիմանում ենք։ Դիմանում ենք ու ոգով ամուր ենք, որովհետեւ ուրիշ տեղ չունենք գնալու, մեր տունը սա է, մենք էլ պարտավոր ենք պահել ինչ գնով էլ լինի։ Սպանիչ անորոշությունը հաղթահարելու միակ ուժը մեր մեր ընկերների թափված արյունն է, մենք իրավունք չունենք ընկրկելու ինչ էլ պատահի>>,-անդրադառնալով շրջափակված Արցախին եւ անորոշ ապագային, ասաց ԱՀ նախագահի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Բալայանը։