Պրեմիերա «Թատրոն Կայարան»-ում՝ ամանորյա ներկայացում մեծահասակների համար. «Մանդարինի լիկյոր»
Տեսանյութեր«Թատրոն Կայարան»-ում տեղի ունեցավ մեծերի համար նախատեսված, մեկ գործողությամբ, հոգեբանական, կատակերգական «Մանդարինի լիկյոր» ներկայացման առաջնախաղը:
Պիեսի հեղինակ եւ բեմադրող ռեժիսորը Հրանուշ Չիչակյանն է, գլխավոր դերերում հանդես եկան Հակոբ Հակոբյանը եւ Հայկ Պետրոսյանը, բեմական նկարիչը եւս Հակոբ Հակոբյանն է:
«Մանդարինի լիկյոր»-ով «արբեցած» հանդիսատեսի չդադարող ծափերը հուշում էին, որ ներկայացումը սիրվեց եւ ընդունվեց:
Ի դեպ, մինչ Ամանոր` հանդիսատեսը հնարավորություն կունենա նոր ներկայացումը դիտել նաեւ այսօր` դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 19:30-ին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝