3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում. Նաիրա Զոհրաբյան

Թեմա

Անդրադառնալով Բերձորի միջանցքի ապաշրջափակման թեմայով ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ցիտեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը, որն, ըստ էության, ամփոփելով բոլորի ելույթները` հայտարարել է, որ ՄԱԿ-ը ներկա չէ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Բերձորի միջանցքի տարածքում, ուստի` ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումները եւ մեղադրանքները:

— Այսինքն` ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է` Հայաստանը մի բան է ասում, Ադրբեջանը` ուրիշ բան, մենք չենք կարող հաստատել, թե կողմերից, որ մեկի պնդումն է ճիշտ: Ուստի, պետք է շարունակել դիվանագիտական խողովակով հարցը լուծել: Հասցեական քննադատությունից հետո` նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում եւ բավարարվում են ընդամենը հերթական Ավարայրով, հերթական բարոյական հաղթանակով: Իսկ մեր ԱԳՆ-ն էլ հերթական անգամ շնորհակալական ուղերձ է հղում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ