Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Ի՞ՆՉ «ՆՎԵՐ» Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՆԻԿՈԼԸ ԻԼՀԱՄԻ ԾՆՈՒՆԴԻՆ

Վերլուծություն

Ե՛վ 44-օրյա պա­տե­րազ­մը, և՛ կա­պի­տու­լյա­ցի­ոն ողջ գոր­ծըն­թա­ցը լե­ցուն են դրվագ­նե­րով, երբ հեր­թա­կան հա­յա­կոր­ծան ակ­տը հա­մա­պա­տաս­խա­նեց­վել է այս կամ այն խորհր­դան­շա­կան ամ­սաթ­վին: Սիմ­վո­լիզ­մի հան­դեպ թու­լու­թյուն ու­նի և՛ Նի­կո­լը, և՛ նրա «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» քար­դաշ-յոլ­դաշ Ա­լի­և­ը, և՛ ա­ռա­ջի­նի «պա­պա» ու երկ­րոր­դի «ավագ եղ­բայր» Էր­դո­ղա­նը: Այդ պատ­ճա­ռով քա­ղա­քա­կան ու փոր­ձա­գի­տա­կան դաշ­տը տագ­նա­պով սպա­սում են դեկ­տեմ­բե­րի 24-ին` Իլ­հա­մի ծննդյան օր­վան...

Ա­ՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՐ­ՔԻ ՀԱ­ՄԱՐ, Ո­ՉԻՆՉ` ԸՆԴ­ԴԵՄ ԹՈՒՐ­ՔԻ

Ժա­մա­նա­կին Իս­պա­նի­ա­յի ֆա­շիս­տա­կան դիկ­տա­տոր գե­նե­րալ Ֆրան­կոն հռչա­կել էր «Ամեն ինչ ազ­գի հա­մար, ո­չինչ` ընդ­դեմ ազ­գի» կար­գա­խո­սը: Ինչ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի` նի­կո­լենք նույն­պես հե­տև­ում են այդ կար­գա­խո­սին: Պար­զա­պես այն բա­նից հե­տո, որ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ ի­րեն թուրք ա­սե­լուց չի վի­րա­վոր­վում, պարզ դար­ձավ, որ սրանց ազ­գը թուրքն է, այլ ոչ թե` հա­յը: Այ­սինքն` սրանք ա­նում են ա­մեն ինչ թուր­քի հա­մար, ո­չինչ` ընդ­դեմ թուր­քի: Ի դեպ, ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել ենք ար­ձա­նագ­րե­լու, որ և՛ ՔՊ-ի, և՛ Ադր­բե­ջա­նի գլխա­վոր թշնա­մի­ներն ու հա­կա­քա­րոզ­չու­թյան թի­րախ­նե­րը ե­րեքն են` Ռո­բերտ Քո­չա­րյան, Սերժ Սարգ­սյան, Ռու­բեն Վար­դա­նյան: Եվ, ի դեպ, կտրուկ ակ­տի­վա­ցել են հա­կա­նի­կո­լա­կան հռչակ­ված, բայց ի­րա­կա­նում նի­կո­լա­թուր­քա­կան օ­րա­կար­գը սպա­սար­կող հա­կա­հի­գի­ե­նիկ և Ֆեյս­բու­քում, Տե­լեգ­րա­մում ու Յու­թու­բում մեծ լսա­րան ու­նե­ցող հա­կա­հի­գի­ե­նիկ հար­թակ­նե­րը, ո­րոնք խո­սում են «ղա­րա­բա­ղյան կլա­նի» թա­լա­նից, ար­ցախ­ցի­նե­րի` «հա­յաս­տան­ցի» զին­վոր­նե­րի նկատ­մամբ իբր ծայ­րա­հեղ վատ վե­րա­բեր­մուն­քի մա­սին, ո­րոնք պար­տու­թյու­նը Նի­կո­լից ա­վե­լի նի­կոլ ձև­ե­րով փոր­ձում են գցել «թա­լան­չի նախ­կին­նե­րի» գրպա­նը:

Կոնկ­րետ Սերժ Սարգ­սյա­նի պա­րա­գա­յում, տես­նե­լով, որ եր­րորդ նա­խա­գա­հի քրե­ա­կան գոր­ծը դա­տա­րա­նում փլվեց և վե­րած­վեց կրկե­սի, նոր բան են մո­գո­նել: Պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հրա­պա­րակ­ման հար­թա­կից տե­ղե­կա­ցանք, որ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը և նրա դուստ­րե­րը 2023թ. հուն­վա­րի 19-ին հրա­վիր­վել են հա­կա­կո­ռուպ­ցի­ոն դա­տա­րան՝ ա­պօ­րի­նի ծա­գում ու­նե­ցող գույ­քի բռնա­գանձ­ման վա­րույ­թի շրջա­նակ­նե­րում: Ըստ Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կի պար­զա­բան­ման. «Բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը կտրվեն դա­տա­րա­նում: Այս գոր­ծով ևս հեր­թա­կան ֆի­աս­կոն է սպաս­վում: Այ­սօր շատ ա­վե­լի կա­րև­որ՝ մեր պե­տու­թյան, ժո­ղովր­դի, այդ թվում՝ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար կեն­սա­կան խնդիր­ներ կան լու­ծե­լու, ազ­գո­վին կանգ­նած ենք լրջա­գույն մար­տահ­րա­վեր­նե­րի առ­ջև, և սա պետք է ա­մեն օր, ա­մեն ժամ, ա­մեն վայր­կյան մտա­հո­գի ցան­կա­ցած հա­յի: Այս պա­հին ո­րև­է այլ բան կա­րև­որ չէ և ուղղ­ված է ու­շադ­րու­թյու­նը կա­րև­ո­րից շե­ղե­լուն»:

Իսկ մար­տահ­րա­վե­րը Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի բա­նակ­նե­րի մի­ա­վո­րումն է: Թուր­քի­ա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը խնդիր է դրել մին­չև 2025 թվա­կա­նը Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը հասց­նել թուր­քա­կա­նի մա­կար­դա­կին: Այ­սինքն, մին­չև 2025թ. ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի Թուր­քի­ա­յի ԶՈւ բո­լոր պա­հանջ­նե­րին և չա­փա­նիշ­նե­րին: Իսկ բա­նակ­նե­րի գլխա­վոր շտաբ­նե­րը և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը` շա­րու­նա­կա­կան հի­մունք­նե­րով կանց­կաց­նեն հա­մա­տեղ կո­լե­գի­ա­ներ (փաս­տա­ցի` զոր­քե­րի մի­աս­նա­կան կա­ռա­վա­րում):

«Ադրբե­ջա­նի և Թուր­քի­ա­յի զին­ված ու­ժե­րը դառ­նում են մեկ օր­գա­նիզմ և կկա­տա­րեն եր­կու պե­տու­թյուն­նե­րի առ­ջև ծա­ռա­ցած ընդ­հա­նուր խնդիր­ներն ու նպա­տակ­նե­րը»,- ա­սել է Թուր­քի­ա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը:

ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի գնա­հատ­մամբ. «Հայ­տա­րա­րու­թյա­նը պետք է լրջո­րեն վե­րա­բեր­վեն Մեծ Մեր­ձա­վոր Ա­րև­ել­քի բո­լոր դե­րա­կա­տար­նե­րը: Ա­ռա­ջին հեր­թին ի­հար­կե Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը և Հա­յաս­տա­նը: Ի­րա­վի­ճա­կի լրջու­թյան մա­սին ըն­կա­լում­նե­րը Նի­կո­լի և իր կա­ռա­վա­րու­թյան մոտ, նման է մտա­վոր հե­տամ­նաց­նե­րի հաս­տա­տու­թյան ըն­կա­լում­նե­րին: Ա­պա­ցույց­նե­րը` բազ­մա­թիվ են և ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի»:

Ի դեպ, 2025թ. ա­վարտ­վում է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դատն Ար­ցա­խում, ե­թե Հա­յաս­տա­նը կամ Ադր­բե­ջա­նը նման պա­հանջ դնեն: Ադր­բե­ջա­նը հաս­տատ դնե­լու է, իսկ թրքա­հարճ Նի­կո­լի օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգն էլ ա­մեն կերպ նպաս­տում է խա­ղա­ղա­պահ­նե­րի վար­կա­բեկ­մա­նը, այդ թվում` հենց ան­ձամբ Նի­կո­լի շուր­թե­րով:

ԲԵՐ­ՁՈ­ՐԻ ՄԻ­ՋԱՆՑ­ՔԸ ՓԱ­ԿԵ­ԼՈՒ ԲՈՒՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ

1-Economist

Թե ին­չու պետք է պահ­պա­նել ռու­սա­կան զո­րա­խում­բը` դեկ­տեմ­բե­րի 20-ին կազ­մա­կեր­պել էր կլոր սե­ղան՝ «Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, սահ­մա­նա­պահ­նե­րը եւ 102-րդ բա­զան` որ­պես կա­յու­նաց­նող գոր­ծոն Հա­րա­վա­յին Կով­կա­սում» թե­մա­յով, ո­րը ման­րա­մասն կա­րե­լի է նա­յել https://bityl.co/GKTu կարճ հղու­մով: Նշենք մի­այն, որ այն­տեղ մաս­նակ­ցել են 5 կու­սակ­ցու­թյուն­ներ, այդ թվում` ՍԻՄ-ը և ՀՀԿ-ն, ու բա­զում փոր­ձա­գետ­ներ:

Իսկ ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րը» հա­սան նրան, որ փա­կե­ցին ան­գամ բուն խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­շար­ժը Բեր­ձո­րի մի­ջանց­քով, և այդ­տեղ էր ե­կել Թուր­քի­ա­յի դես­պա­նը: Նպա­տա­կը սադ­րիչ է` հրահ­րել ա­րյուն ռուս զին­վոր­նե­րի և «բնա­պահ­պան­նե­րի» մի­ջև և մեծ վայ­նա­սու­նով զո­րա­խում­բը հե­ռաց­նել մին­չև 2025-ը: Հատ­կան­շա­կան է, որ ՄԱԿ ԱԽ նիս­տում նի­կո­լա­կան վար­չա­խում­բը չէր էլ բարձ­րաց­րել Ադր­բե­ջա­նի դեմ կոնկ­րետ քայ­լե­րի պա­հանջ և բա­վա­րար­վել էր սոսկ գնա­հա­տա­կա­նի ակն­կա­լի­քով, ին­չի մա­սին գրել էր քա­ղա­քա­գի­տու­թյան դոկ­տոր Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը:

Իսկ թե ինչ դեգ­րա­դաց­ման է հասց­վել Բեր­ձո­րի մի­ւանց­քի կար­գա­վի­ճա­կը` գու­նեղ բա­ռա­պա­շա­րով ներ­կա­յաց­րել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Հի­շում էք, չէ՞, որ հա­յա­վա­րի, հպար­տու­թյամբ ու մի քիչ լո­պա­զա­ցած, Լա­չի­նի ա­զա­տագր­ման հետ կապ­ված մի պատ­մու­թյուն է­ինք պատ­մում ի­րար եւ օ­տար­նե­րին, թե ինչ­պես ՄԱԿ ԱԽ նիս­տին ֆրան­սե­րեն թարգ­մա­նու­թյամբ ստաց­վել էր, որ հա­յե­րը 1992 թվա­կա­նին գրա­վել են Չի­նաս­տա­նը: Հի­շու՞մ եք, չէ՞: Հա­վես էր, չէ՞: Հպարտ է­իք, չէ՞: Հի­շու՞մ եք, չէ՞, որ Սերժ Սարգ­սյա­նի բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյամբ Լա­չի­նը մնում էր հայ­կա­կան (անգամ Ա­լի­եւն էր դա խոս­տո­վա­նել): Դե հի­շեց­նեմ նա­եւ, որ եր­կու տա­րի ա­ռաջ կա­պի­տու­լյան­տը գրչի հար­վա­ծով Լա­չի­նի շրջա­նը հանձ­նեց Ադր­բե­ջա­նին: Այս տա­րի բա­նա­վոր ու թա­քուն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ Լա­չին քա­ղա­քը նվի­րեց թշնա­մուն: Իսկ 30 տա­րի անց ազ­գո­վի ըն­կած քննար­կում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիս­տը Լա­չի­նի մի­ջանց­քը Ադր­բե­ջա­նի կող­մից փա­կե­լու հար­ցով քննար­կու­մը լավն էր թե չէ: Այս­պի­սի գե­ո­պո­լի­տիկ դեգ­րա­դա­ցի­ա­յի ոչ մի պե­տու­թյուն վեր­ջին տա­րի­նե­րին չի են­թարկ­վել: Հի­րա­վի, ան­նա­խա­դեպ ենք...»:

Ան­նա­խա­դեպ ենք, որ մին­չև հի­մա ակն­հայտ պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի բո­լու­կը ոչ մի­այն բան­տե­րում չի փտում, այլ իշ­խա­նու­թյան գլուխ է, և դրսում հան­դես է գա­լիս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­նու­նից: Մի ու­րիշ ան­նա­խա­դեպ բան ի ցույց է դրել «Լույս» հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյա­նը, վեր­լու­ծե­լով հնդկա­կան սպա­ռա­զի­նու­թյուն ձեռք բե­րե­լու` այդ­քան «փիար­ված» պատ­մու­թյու­նը: Մաս­նա­վո­րա­պես. «Եթե ՀԱՊԿ-ը ա­ռա­ջար­կում էր Հա­յաս­տա­նին ռազ­մա-տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն՝ այդ թվում սպա­ռա­զի­նու­թյուն տրա­մադ­րել ան­հա­պաղ՝ ել­նե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, ա­պա ո՞րն է այդ ա­ռա­ջար­կը մեր­ժե­լու և եր­րորդ երկ­րից ա­նո­րոշ ժամ­կետ­նե­րում և հսկա­յա­կան գնով զենք ձեռք ­բե­րե­լու ի­մաս­տը, երբ դրանց փաս­տա­ցի ներ­մուծ­ման պա­հին Հա­յաս­տա­նը կա­րող է կանգ­նած լի­նի էլ ա­վե­լի մեծ ռազ­մա­կան ու տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի կա­յա­ցած փաս­տի առ­ջև:

Շա­տե­րի ու­շադ­րու­թյու­նից վրի­պեց, որ ՌԴ ա­մե­նա­մոտ դաշ­նա­կի­ցը հա­մար­վող Բե­լա­ռու­սը մի­այն վեր­ջերս, Ուկ­րա­ի­նա­յի շուրջ ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում, հայ­տա­րա­րեց սե­փա­կան տա­րած­քում Իս­կան­դեր հա­մա­կար­գե­րի տե­ղա­կայ­ման մա­սին»:

Նի­կոլն էլ ժե­խին կե­րակ­րեց «Ես չեմ, ռուս­ներն են» մուն­նա­թով, լռեց­նե­լով բնա­կան հար­ցը, թե ին­չո՞ւ այս օ­րե­րին նույն «իշխա­նու­թյուն­նե­րը» բազ­մա­հա­զա­րա­նոց հա­վաք­ներ չեն կազ­մա­կեր­պում, եր­թեր չեն ա­նում, խլաց­նում են հա­յու­թյան բո­ղո­քի ձայնն ու ա­ռա­վե­լա­գույն կոմ­ֆորտ ա­պա­հո­վում Ա­լի­և­ի հա­մար: Իսկ նրանց էլ, ով­քեր փոր­ձում են մի բան ա­նել, ՔՊ-ական վիժ­վածք­նե­րը վար­կա­բե­կում են լրիվ թուր­քա­վա­յել ձև­ով:

Ա­յո՛, ըն­թեր­ցող, ի­րա­վա­ցի ես` ո­րով­հե­տև սրանք թուրք են:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ