ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Հերթական դոպինգ սկանդալը ծանրամարտում

Սպորտ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, չինացի ծանրամարտիկ Լյույ Սյաոցզյունի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել, հայտնում է դոպինգի միջազգային թեստավորման գործակալության (ITA) պաշտոնական կայքը: 

Հոկտեմբերի 30-ին նրանից վերցրած արյան նմուշում հայտնաբերվել է էրիթրոպոետին հորմոնի մեծ չափաբաժին, որը արգելված է Համաշխարհային հակադոպինգայի գործակալության (WADA) կողմից:  

Ներկայումս չինացին ժամանակավորապես հեռացված է մրցաշարերից, սակայն դեռևս որակազրկված չէ:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Լյույ Սյաոցզյունը երկամարտի արդյունքով պարտվել էր չեմպիոնի տիտղոսը նվաճած, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանին ու բավարարվել արծաթե մեդալով:

Չինացին ևս 5 աշխարհի առաջնության է մասնակցել ու բոլորում դարձել հաղթող: 

Լյույ Սյաոցզյունը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոն-2012-ի (77 կգ), Ռիո-2016-ի (77 կգ) և Տոկիո 2020-ի (81 կգ) Օլիմպիական խաղերում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ