Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը

Ռուսը վա՞տ է պաշտպանում, Նիկոլի հետ գնացեք բացեք միջանցքը. Շարմազանով

Թավշյա տեռոր

Մորթեցիք էլի…

Նիկոլին թողած, ռուս խաղաղապահներ եք «քլնգում» միայն։

Ռուսը վա՞տ է պաշտպանում, Նիկոլի հետ գնացեք բացեք միջանցքը։

Ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ո՞վ է Լաչինն ու Աղավնոն հանձնել։

Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհը զիջել Ադրբեջանին։

Ո՞վ էր հրաժարվում պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքն ու հպարտ ասում, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ հո՞ չի սկսելու։

Ո՞վ  էր Արցախի Հանրապետության հանրաքվեի օրը հրաժարվում ուղերձ հղել։

Ո՞վ  թուրք անվանվելուց վատ չէր զգում։

Ո՞վ հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից, որի մի մասը անվճար, իսկ մյուս մասը ներքին գներով զենքի տրամադրում էր։

Իհարկե Նիկոլը։

Ո՞ր պետությունը թույլ չտվեց ադրբեջանցիներին գրավել Արցախի մնացած մասը։

Ռուսաստանը։

Իսկ ու՞ր էր Արեւմուտքը, ինչու՞ չէր դադարեցնում Արցախի դեմ ցեղասպան պատերազմը։

Հերիք չէ՞ թքեք էն բաժակի  մեջ որից ջուր եք խմում։

Իհարկե խաղաղապահները որոշակի պասիվություն են ցուցաբերում, որն ունի նաեւ իր աշխարհաքաղաքական պատճառները։

Բայց ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն են Արցախի հայության միակ անվտանգության երաշխավորը մնացել։

Պատկերացնում եք ի՞նչ կլինի, եթե ռուս խաղաղապահները  գնան։

Թուրքերն են գալու, միայն։

Չնայած երեւի որոշներն էլ  հենց թուրքերին են կարոտել։

Այս խայտառակ վիճակի միակ ու գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ։

https://t.me/eduardsharmazanov/1981

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ