ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

120 հազար հայեր կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից.Արոնյան

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակելուն.

«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանք կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հայաստանն անդառնալի կորուստներ է կրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց այս պահին ռուսական խաղաղապահ ուժերին հետապնդում է ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստը», որը կեղծ պատճառներով փակ է պահում ճանապարհը:

Մինչև մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցներում աշխատանքը դժվարանում է պաշարների նվազման հետ, իսկ սննդի պակասն անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլորին ուժերի ներածին չափով օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը և ուղիներ գտնելով օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիք ունեն»,- գրել է հայ գրոսմայստերը:

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ