Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Հանրային մարդկանց գլխավոր խնդիրն իրենց աստղ չհամարելն ու դեռ կենդանի, արդեն երկնքում չտեսնելն է

Մշակութային

«Դերասանի մասնագիտությունն ընտրեցի պատահական՝ վերջին վայրկյանին։ Գնում էի թատերական ինստիտուտ՝ Պարարվեստի ռեժիսուրա բաժնում գործերս տալու։ Ճանապարհին հանդիպեցի դասախոսներիցս մեկին, ով ասաց՝ «առանց այդ էլ 10 տարի պարարվեստում ես, ուրիշ բան փորձիր, օրինակ՝ դերասանական արվեստ»։ Հաշվի չառնելով, որ նա ընդամենը իմ մարմնամարզության դասախոսն էր, լսեցի եւ գործերս թողեցի դերասանական արվեստ բաժնում։ Տան ճանապարհին՝ 259 համարի ավտոբուսի մեջ, արդեն պատրաստում էի Օսկարի մրցանակաբաշխության հաղթական տեքստս, հանկարծ հիշեցի, որ քննություններին մնացել է մեկ ամիս ու բատման տանձյուի իմացությունն ինձ այլեւս չէր փրկի Կաֆկայի չիմացությունից՝ մեկ, եւ երկրորդ՝ նորմալ չէ, որ դերասանը լեզվի արատ ունի ու «ս» տառն ասում է այնպես, կարծես բերանում տաք կարտոֆիլ լինի։ Հետեւաբար մեկ ամսում անելով գրեթե անհնարինը՝ քարը գլորեցի սարն ի վեր, ճանապարհին բարեւեցի Սիզիփոսին եւ հասա գագաթին։

«Ընդունվեցի թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ Առաջին դերս երեւի թե նկատի ունեք խոսքով, որովհետեւ ես նաեւ Բալետի դիպլոմավորված արտիստ եմ եւ մինչ թատերական ինստիտուտ ընդունվելն արդեն փորձ ունեի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում խաղալու, որովհետեւ ասացի չէ՝ ես Բալետի դիպլոմավորված արտիստ եմ (ժպտում է)։ Առաջին դերս ստացա ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելու շնորհիվ։ Քանի որ «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ Սամվելի կերպարը մարմնավորող դերասանն ավելի ճիշտ պահին եւ ավելի ճիշտ վայրում էր հայտնվել, գնում էր Ամերիկա, իսկ կուրսից կերպարային առումով ես էի համապատասխանում այդ դերին, Նարեկ Դուրյանն ընտրեց ինձ, իհարկե նաեւ սիրուն աչքերիս համար էլ (ժպտում է)։ Ինչ վերաբերվում է ապրումներին, դեռ չեմ պարզել, սպասում եմ հոգեբանիս պատասխանին (ժպտում է)։ Իրականում ապրումները բերեցին նրան, որ ես ամեն բեմ բարձրանալուց ունենում եմ ... իսկ թե ի՞նչ եմ ունենում, կպատմեմ մոնո ներկայացմանս ժամանակ, երբ ունենամ (ժպտում է)։

Թատրոնի դերասանի համար առանձնահատուկ հատկանիշ գոյություն չունի։ Կան մարդկային հատկանիշներ, որոնք ցանկացած գործում են պետք. սիրել այն, ինչ անում ես, հավատալ այն ամենին, ինչ անում ես, սովորել նրանցից, ովքեր վաղուց են այդ գործում, եւ գտնել քո յուրահատուկ այն կետը, որը թույլ կտա քեզ տարբերվել։ Իհարկե, թատրոնի դերասանների եւ ընդհանրապես հանրային մարդկանց համար գլխավոր խնդիրն իրենց աստղ չհամարելն ու իրենց՝ դեռ կենդանի, արդեն երկնքում չտեսնելն է։

Պետք է թվարկե՞մ ներկայացումները, որտեղ խաղում եմ։ Եկեք այս մասը տրամադրենք գովազդին. մուտք գործեք boheme-theater.am կայք եւ հետեւեք թատրոնի խաղացանկին։ Կարող եք նաեւ ամրագրել տոմսեր, ինչպես նաեւ ձեռք բերել օնլայն։ Ունենք նաեւ առաքում, իսկ մեր առաքիչի ժպիտը ձեր աչքերին կվերադարձնի բոլոր գույները (ժպտում է)։ Ինչպես ասում է մաեստրո Ռաֆայել Երանոսյանը, թե գաք «Բոհեմ», կասեմ՝ գոհ եմ։ Ստացված եւ սիրված դերը կարծում եմ՝ պետք է ասի հանդիսատեսը։ Բայց ես էլ լավ գիտեմ՝ «Շերոժ»-ի կերպարն է։ Ավելին ասեմ՝ Շերոժին նույնիսկ մեր տանն ավելի շատ են սիրում, քան ինձ։ Բայց ինձ համար ստացված եւ սիրված դերը «Անտանիք ընտանիք» ներկայացման Նվարդ տատիկի դերն է։ Պիեսի վրա աշխատել եմ 2 տարի եւ վերջապես արդեն հասել ենք փորձերին։ Բեմում շա՜տ սիրված դերասաններ են, ու ինձ թվում է, որ հանդիսատեսին կարողանում ենք ներկայացնել որակով եւ, ինչպես հիմա ընդունված է ասել, «ահավոր ծիծաղալու» կատակերգություն», - գրել է դերասան ԹԵԼՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված